ERVAND OSKAN HAKOBI / ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
Քանդակագործ:
Ծնվ. 1855թ., Կ. Պոլիս:
Մահ. 10.06.1914թ., Կ. Պոլիս:
Ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1872),
Հռոմի գեղարվեստի ակադեմիան (1877):
1878-ին մեկնել է Փարիզ՝ կատարելագործվելու, մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878, Փարիզ, 2 արծաթե մեդալներ):
1881-ին վերադարձել է Կ. Պոլիս:
Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի [«Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը » (1882, ՀԱՊ), «Ձեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը» ևն] և դիմաքանդակի ժանրերում [«Օսման Համդի բեյ» (Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (ԳԱԹ), «ինքնադիմաքանդակ» (1882, ՀԱՊ) ևն]:
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը:
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆի երփնագիր գործերից հայտնի են «Հոր դիմանկարը» (1889) և «Թուրը սրել տվող զեյբեկը» (երկուսն էլ՝ ՀԱՊ):
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆը թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883-ին հիմնադրել է Կ. Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ՝ Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան), եղել տեսուչը և քանդակագործության պրոֆեսոր, նաև՝ հնագիտության թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում՝ Սիդոնում (այժմ՝ Սայդա՝ Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն):
Միասին պեղել են Նեմրութ լեռը և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին:
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆին Կ.Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործն էր, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ.Մ. Իհսանը (1867-1944) և Մ. Թոմրուկը (1884-1949):
Երկեր.
Le Tumulus de Nemroud-Dagh, Constantinopole, 1883 (համահեղինակ).
Գրակ.
Երվանդ էֆենտի Ոսկան, տես Թեոդիկ, Ամենուն տարեցոյց, ԿՊ, 1915, էջ 273-288:
Մարտիկյան Ե., Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 2, Ե., 1975, էջ 103-108:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683218412795_Yervand_voskan_1.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683221066615_Yervand_voskan_2.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683286351972_Yervand_voskan_3.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683276476390_Yervand_voskan_4.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683274479000_Yervand_voskan_5.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683226691617_Yervand_voskan_6.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683292232148_Yervand_voskan_7.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=13598068329781789_Yervand_voskan_8.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683252139709_Yervand_voskan_9.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=13598068326952425_Yervand_voskan_10.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683290311125_Yervand_voskan_11.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683224240439_Yervand_voskan_12.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=135980683220744934_Yervand_voskan_13.jpgՔանդակագործ:
-
ԵՐՎԱՆԴ ՈՍԿԱՆ ՀԱԿՈԲԻ
/image/?type=album&prefix=album&img_id=13598068329544163_Yervand_voskan_14.jpgՔանդակագործ: