ERVAND QOCHAR (Qocharyan) SIMONI / ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
Ծնվ. 15.06.1899թ., Թիֆլիս:
Մահ. 22.01.1979թ, Երևան:
ՀԽՍՀ (1965), ԽՍՀՄ (1976) ժող. նկարիչ:
Հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից:
Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1918), միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (1915-18), Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (1918-19):
1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում (բացել է առաջին անհատ, ցուցահանդեսը),
1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:
Ե. Քոչարի 1919-22-ի գեղանկարներին բնորոշ են ռացիոնալիզմը, ուժեղ, զգայական ձգտումը պլաստիկ ծավալային ձևին, սիմվոլիկ մտածելակերպը («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918, Ռուս, թանգարան, Ս. Պետերբուրգ, «Ջութակ», 1919, «Ձվաձև, նատյուրմորտ», «Ըմպանակով կինը», երկուսն էլ' 1920, ՀԱՊ, ևն):
1922-ին եղել է Կ. Պոլսում, Վենետիկում (մի քանի դիմաքանդակների համար՝ արծաթե մեդալ), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել և ցուցադրվել է նշանավոր սալոններում:
Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923, «Տեսիլք», 1924, մասն. հավաքածու, Երևան, «Սրճարան», 1925, «Բանաստեղծը», 1924, «Պտուղներով հուրին», 1926, վերջին երկուսը՝ ՀԱՊ) նկատելի է ժամանակակից հոսանքների ոճերի ու ձևերի համադրումը, որի հանրագումարն է «Ընտանիք-սերունդներ» (1925, ՀԱՊ) կտավը:
Արվեստի արդիական ըմբռնումների, նկարի երկրարաչափական համակարգը խախտելու միտումների, պատկերման սեփական կերպի ու գեղագիտական մոտեցումների միագումարով Ե. ՔՈՉԱՐը ստեղծել է նոր տեսակի երկ՝ "Peinture dans J’espanse" («Նկարչություն տարածության մեջ», 1926, ԺԱԹ, Փարիզ):
Ուրբանիզացիայի և տեխնիցիզմի դեմ է «Մարդը և քաղաքը» (1933) շարքը:
Մասնակցել է ֆրանսիայի նկարիչների ցուցահանդեսներին Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում, Բրյուսելում (1935), Լոնդոնում (1936):
1936-ից Ե. ՔՈՉԱՐն ապրել և ստեդծագործել է Երևանում:
Նրա «Ինքնանկարը» (1936, Քոչարի թանգարան, Երևան), «Ա. Մովսիսյանի դիմանկարը» (1936, ՀԱՊ) գեղ. վարպետությամբ կատարված հոգեբանական խոր բնութագրումներ են:
1936-56-ին ստեղծել է նշանավոր մարդկանց (հիմնականում գիպսե) կիսանդրիներ և արձաններ (Մ. Գորկի, Շ. Ռուսթավելի, Ա. Պուշկին, Հ. Աբելյան, Մեսրոպ Մաշտոց և ուրիշենր):
«Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական հրատարակության (Լենինգրադ) նկարազարդումների շարքի (գուաշ, 1939, ՀԱՊ) թերթերում Ե. ՔՈՉԱՐի հայտ է բերել երկին համահունչ, սակայն միանգամայն նոր ձև և գեղարվեստական մեկնաբանում:
Նույն եղանակով են ստեղծվել «Տիգրան Մեծ» (1940), «Ոսկան Երևանցի» (1946, Ազգ. գրադարան, Երևան) և այլ գրաֆիկական երկեր:
1955-ին քանդակել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (բրոնզ, տուֆ, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան):
Հայ ոգու խորհրդանիշ է դարձել Ե. ՔՈՉԱՐի «Սասունցի Դավիթ» (1959, կոփածո պղինձ, Երևան, ՀԽՍՀ Պետ. Մրցանակ՝ 1967) արձանը, որի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և ձիավորի հուժկու, անկասելի թռիչքը պայմանավորող ներքին հոգևոր խոյանքը:
Այլ լուծումով է ստեղծվել Երկրորդ ձիարձանը՝ «Վարդան Մամիկոնյանը» (1975, կոփածո պղինձ, կարմրավուն կրաքար, ավազաքար, ճարտ.՝ Ա. Քյուրքչյան, Երևան):
Մոմաներկի գյուտի համար Ե. ՔՈՉԱՐին տրվել է հեղինակային վկայագիր (1948):
Այդ տեխնիկայով են կատարված «Աղջկա դիմանկարը» (1945), «Կոմիտաս» (1946, երկուսն էլ' ՀԱՊ) և այլ գործեր:
Ե. ՔՈՉԱՐի գրաֆիկական թեմատիկ կոմպոզիցիաներից են՝ «Դոն Կիխոտ» (1951), «Նիզամին որդու հետ» (1953, Երկուսն էլ՝ ՀԱՊ), Երփնագիր՝ «Պատերազմի արհավիրքը» (1962, ԺԱԹ, Երևան) ևն:
Ձևավորել է Պուշկինի «Քարե հյուր» (1937), Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (1941, երկուսն էլ՝ Սունդուկյանի անվ. թատրոն), Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (1947, ԵԵԿԹ) ներկայացումները:
Ե. ՔՈՉԱՐի իր արվեստում ներառում է համաշխային հին և նոր արվեստների, նաև ժամանակակից նորարար, ուղղությունների բազմաթիվ գծեր ու սկզբունքներ և դրանք սինթեզում հայ արվեստի հետ:
Ե. ՔՈՉԱՐԻի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1965, 1971,1978), Մոսկվայում (1973), Բաքվում և Թբիլիսիում (1974), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (Դրուան ցուցասրահ, 1945, Պերսիե սրահ, 1966):
1984-ին Երևանում բացվել է Ե. ՔՈՉԱՐԻի թանգարանը, փողոցներից մեկը կոչվել նրա անունով:
* * * *
Երվանդ Քոչար. քաղվածքներ
«Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»:
«Այն, ինչ տեսաք արվեստանոցում, ես ինքս եմ անում: Իսկ սա (Սասունցի Դավթի արձանը)՝ Կեսարի համար է: Սակայն Կեսարին ես վճարում եմ մաքուր ոսկով»:
Ավելի լավ է շտապել, քան ուշանալ:
Զգայուն մարդը նման է սառցակտորի՝ տաքացրո՛ւ իսկույն կհալվի:
Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է...
Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը:
* * * *
Օտարները ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐի մասին
«Ո՜չ, ո՜չ և հազար անգամ ո՜չ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ բնութագրումներն ու մակդիրներն այս դեպքում անիմաստ են:
Ինչպես բնորոշել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու գնահատականների միջև թերևս կարելի է տատանվել, չնայած ես հակված եմ երկրորդին...»:
Անդրե Պասկալ Լևիս, արվեստի պատմաբան (Ֆրանսիա):
«Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի նվաճումներից է, նշանակալի այնքան, որքան Բրանկուզիի անեղծ ձևերը, Պիկասսոյի և Բրաքի կառուցվածքները...
Տարածական նկարչութունը խարխլեց արձանագործության և հարթանկարչության շրջանակը: Այն բարեփոխեց տեսողական օրենքները՝ մի երրորդ ուղի բացելով նկարիչների ու քանդակագործների առջև: Եկել է ժամանակը հատուցելու Քոչար արարչագործի պատվո վճարը, որին նա արժանի է իրավամբ»:
Վալդեմար Ժորժ, արվեստաբան (Ֆրանսիա)
Երկեր
«Ես և դուք» (ելույթներ, հոդվածներ ու հիշողություններ, պիես), Ծ., 2007:
Գրականություն
Երվանդ Քոչար, ստեղծագործությունների ցուցահանդես, Ե., 1980:
Վալդեմար Ժ. Քոչար և նկարչությունը տարածութեան մեջ, Բեյրութ, 1972թ.:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120694545679_Yervand_Kochar_2.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120692745394_Yervand_Kochar_3.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120660624498_Yervand_Kochar_4.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120652657874_Yervand_Kochar_5.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120687988829_Yervand_Kochar_6.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120694763331_Yervand_Kochar_7.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120624672088_Yervand_Kochar_8.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120662604960_Yervand_Kochar_9.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120653612012_Yervand_Kochar_10.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120617403461_Yervand_Kochar_11.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120660296213_Yervand_Kochar_12.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120685323857_Yervand_Kochar_13.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120627763978_Yervand_Kochar_14.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ
-
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան) ՍԻՄՈՆԻ
/image/?type=album&prefix=album&img_id=133943120620535408_Yervand_Kochar_15.jpgհայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ