ԵՐՎԱՆԴ ՖՐԱՆԳՅԱՆ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Փիլիսոփա
Բնակավայրը` Հայաստան

Փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1913):

Ծնվ. 03.02.1878թ., Իգդիր:
Մահ. 15.03.1928թ., Թավրիզ:

Ավարտել է Բեռլինի համալսարանը (1913):
ԵՐՎԱՆԴ ՖՐԱՆԳՅԱՆը էմպիրիոկրիտիցիզմի փիլիսոփայության ներկայացուցիչ է:
Ըստ նրա՝ փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ. ամեն մի գիտություն ունի իր փիլիսոփայությունը:
Փիլիսոփայության պատմությանը բնորոշ է «միարմատեան» և «երկարմատեան» վարդապետությունների՝ մոնիզմի և դուալիզմի հակադրությունը: Նրա կարծիքով՝ մատերիալիզմը և իդեալիզմը չեն բավարարում որոնող ու քննադատող մտքին, անհրաժեշտ է մի երրորդ ուղղություն, որը զերծ է այս երկուսի հիմնական թերություններից: Այդպիսի ուղղություն է «համադրական մոնիզմի» կամ քննադատական ռեալիզմի փիլիսոփայությունը, ըստ որի՝ ճանաչողության հիմքում ընկած է փորձը՝ որպես արդյունք «եսի» և «միջավայրի» փոխհարաբերության: Մատերիան և հոգին, օբյեկտը և սուբյեկտը հանդես են գալիս որպես փորձի համարժեք անդամներ. «Նիւթական գոյակը չէր կարող աւելի շուտ տրուած լինել, քան հոգեկանը: Մէկն առանց միւսի՝ անմտածելի է եւ անհասկանալի» («Մեր փիլիսոփայական աշխարհայեացքը», 1929, էջ 37):
Այս սկզբունքով ԵՐՎԱՆԴ ՖՐԱՆԳՅԱՆը բացատրում է նաև տնտեսական և հոգևոր կյանքի, տնտեսության ու գաղափարախոսության փոխհարաբերությունը և մերժում Մարքսի «տնտեսական մատերիալիզմի» այն դրույթը, թե հասարակության զարգացումը կախված է բացառապես նյութական գործոնների, այն է՝ արտադրողական ուժերի զարգացումից:
Ըստ ԵՐՎԱՆԴ ՖՐԱՆԳՅԱՆի՝ հասարակական զարգացման հարցում մեծ է սուբյեկտիվ գործոնների՝ գիտակցության ձևերի, գաղափարախոսության դերը:

Երկեր.
Ատրպաtական, Թ„ 1905: Փիլիսոփայական նամականի, «Գործ», 1908, № 19,22,25,46: Ն. Կ. Միխայլովսկին որպէս փիլիսոփայ եւ սոցիոլոգ, Ե., 1911:
Հասարակական էտիւդներ, Բաքու, 1917:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5008
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆ ԳԱՐՈ (Գարեգին Փաստրմաճյան Հարությունի) Հաս-քաղ. գործիչ: ՀՀԴ կուսակցության անդամ (1895): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott