ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1809-30-ին:
Ծնվ. 1748թ., Ձորագյուղ (այժմ՝ Երևանի շրջագծում):
Մահ. 1835թ., Ս. Էջմիածին:
Հաջորդել է Դանիել Ա Սուրմառեցուն:
1801-09-ին՝ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ:
1813-ի հոկտեմբերի 12-ի Գյուլիստանի հաշտության պայմանագիրը կնքելիս միջնորդի դեր է կատարել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:
Աթոռակալության ժամանակ ուժեղացել են խանական կառավարության բռնությունները, Էջմիածնի վանքը պարտքերի տակ է ընկել, որի պատճառով ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻՆ 1822թ-ից ապաստանել է Հաղպատի վանքում:
1828թ-ին՝ Արլ. Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻՆ վերադարձել է Էջմիածին:
1830թ-ին հիվանդության պատճառով հրաժարվել է կաթողիկոսությունից:
ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻն վերաբացել է (1813) Սիմեոն Ա Երևանցու հիմնած Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կառուցել (1834) Օշականի ճակատամարտի հերոսների հուշարձանը Էջմիածնի մերձակայքում:
Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի ազատագրման և հայոց պետականության վերականգնման կողմնակից էր:
Սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի և Հնդկաստանի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հետ:
Կաթողիկոսական գահին ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑուն հաջորդել է Հովհաննես Ը Կարթեցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |