ZABEL RUBINYAN / ԶԱԲԵԼ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Լևոն Բ-ի դուստր Զւսբել Հեթումյանը ծնվել է 1215 թվականին Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիս քաղաքում:
1219 թվականին Լևոն Բ թագավորն իր որդեգրած Ռուբեն Ռայմոնդին որպես թուլակամի և վախկոտի, զրկում է Հայոց գահի իրավունքից և գահակալ է նշանակում մանկահասակ դստերը Զաբելին:
Կիլիկյան Հայաստանի համար ռազմաքաղաքական դժվարին ժամանակներ էին: 1217 թվականին սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Այն ղեկավարում էր Հունգարիայի թագավոր Անդրեասը: Քաղաքական նկատառումներից ելնելով, Լևոն-Բ ն և Հունգարիայի թագավորը բարեկամական կապերի մեջ են մտնում և 2 տարեկան Զաբելին ամուսնացնում հունգարական թագաժառանգ, 8 տարեկան Անդրեասի հետ (որդին հոր անունով էր կոչվում): Այս պայմանը մնում է թղթին, սակայն Կիլիկյան Հայաստանը շահում է խաղաղություն: Լևոն Բ թագավորը մահանում է 1219 թվականի մայիսի 2-ին, և Զաբելին օծում են որպես թագուհի: Լինելով ընդամենը 4 տարեկան, Զաբել թագուհին երկիրը «կառավարում» է խնամակալի օգնությամբ: Զաբելի գահակալությունը տևում է կարճ` մինչև 1222 թվականը: Այդ տարի նրան ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմունդի որդու 17 տարեկան Ֆիլիպի հետ: Ֆիլիպի մայրը հայուհի էր, և սրանց հարաբերությունները ընթանում են բավականին հաշտ ու խաղաղ: Սակայն երեք տարի անց` 1225 թվականին Ֆիլիպը սպանվում է մարտում: 1226 թվականի հունիսին Տարսոնի սուրբ Սոֆիա տաճարում Զաբելն ամուսնանում է Հեթում Ա-ի հետ: Ամուսնական այս արարողությունը կատարում է Կոստանդին կաթողիկոսը: Հեթումի հայր Կոստանդինը Զաբել թագուհու խնամակալն էր, և այդ տարիներին ցույց էր տվել իր նվիրվածությունն ու հավատարմությունը հայոց թագավորական տանն ու երկրին:
Զաբելի նախաձեռնությամբ 1241 թվականին Սիս մայրաքաղաքում կառուցվում է հիվանդանոց: Այն գործում է մինչև 1375 թվականը, երբ կործանվում է Կիլիկյան թագավորությունը: Դա ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև Եվրոպայի առաջին հիվանդանոցն էր, որտեղ անվճար բուժվում և դեղորայք էին ստանում կարիքավորները: Զաբել և Հեթում ամուսիններն ունեցան 3 որդի և 5 դուստր:
Զաբել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 22-ին Սիս մայրաքաղաքում, նրա աճյունը թաղվեց թագավորական դամբարանում Դրազարկում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |