ZAVEN BAXSHINYAN TIGRANI / ԶԱՎԵՆ ԲԱԽՇԻՆՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ
Ծնվ. 31(13).3(04).1908թ., Թիֆլիս:
Մահ. 28.11.1989թ., Երևան:
Ճարտարապետ: ՀԽՍՀ վաստ. շինարար (1957), վաստ. և Ժող. (1987) ճարտ.:
Ավարտել է ԵՊՀ տեխ. ֆակ-ի ճարտ. բաժինը (1930):
1930-39-ին դասավանդել է ԵՊԻ-ում:
1944-49-ին՝ Հայպետնախագիծ ինստ-ի գլխ. ճարտ.,
1951-61-ին՝ Հայարդնախագիծ,
1961-83-ին՝ Հայպետնախագիծ ինստ-ների ճարտ. արվեստանոցների ղեկավար:
1930-ական թթ. ՀՀ-ում առաջինն է նախագծել տիպային 2-3-հարկանի բնակելի և հասարակական շենքեր:
ԶԱՎԵՆ ԲԱԽՇԻՆՅԱՆի նախագծերով են կառուցվել Երևանի օրթոպեդիկ ինստ-ը (1936), բնակելի տների համալիրներ Սայաթ-Նովայի, Թումանյան, Աբովյան, Մաշտոցի, Բաղրամյան փողոցներում, ՀՊՄՀ գլխ. մասնաշենքը, Վանաձորում և Գյումրիում՝ հաս. շենքեր, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանը (1963-72) ևն:
Հեղինակ է «Խորհրդային Հայաստանի ճարտարապետությունը» գրքի (ռուս., 1951):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |