ԶԱՐԱ ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱ ԱՂԱՍՈՒ
Նույն ինքը՝ Զարուհի Դոլուխանյան, օրիորդական ազգանունը՝ Մակարյան:
Երգչուհի (մեցցո-սոպրանո):
ՀԽՍՀ (1955), ՌԽՍՖՀ (1956), ԽՍՀՄ (1991) ժողովրդական արտիստ:
Ծնվ. 15.03.1918թ., Մոսկվա:
Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվ. երաժշտական մանկավարժական ինստիտուտը (1957):
1941-ից Երևանի օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Օլգայի, Պոլինայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգիև», «Պիկովայա դամա»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ») և այլ դերերգերով:
1944-ից՝ Համամիութենական հեռուստառադիոյի,
1959-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի:
ԶԱՐԱ ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱի ձայնն օժտված է հազվադեպ գեղեցիկ տեմբրով և մեծ ձայնասահմանով (21/2 օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը:
ԶԱՐԱ ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱն կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինա, Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, նաև «Նեապոլյան Տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող Երկեր (Տոսկա, Պուչչինիի «Տոսկա», Դալիլա, Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա», նաև Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները):
ԶԱՐԱ ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱի երգացանկում մեծ տեղ ունեն հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Ա. Ապենդիարյան, Ռ. Մելիքյան, Ա. Խաչատրյան, Ա. Հարությունյան, Վ. Կոտոյան, Մ. Թարիվերդիև) ստեղծագործությունները և հայկական ժողովրդական երգեր:
Համերգներով հանդես է եկել արտասահմանում:
ԽՍՀՄ Պետական (1951), Լենինյան (1966) մրցանակներ, Երգիչների միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին մրց., 1949, Բուդապեշտ):
Գրակ.
М и х а й л о в с к а я Н.М., Зара Долуханова, М., 1958;
Т и м о х и н В.В., Зара Долуханова: творческий портрет, М., 1977.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |