ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՎԱԳԻ

Նկարիչ:
ՀՀ (1983) և ՌԴ (2005) վաստակավոր նկարիչ:
Ս. Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ (1995):
Ծնվ. 05.02.1924թ., գ. Սառնակունք (ՀՀ Սյունիքի մարզ):
Ա. Ա. Հովսեփյանի եղբայրը:
Ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1956), կատարելագործվել Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում (1960-62):
1968-ից դասավանդել է ՀՊԱհ-ում (1981-ից' ամբիոնի վարիչ,
1984-ից' դեկան,
1986-ից' պրոֆեսոր:
Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ [«Սայաթ-Նովա» (1963), «Կոմիտաս» (1968), «Ա. Ձ. Խաչատրյան» (1982), «Հին Մեղրի» (1970), «Արագած. ծաղիկներ» (1974), «Հին երևանյան բակ» (1980), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ' 1982), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ' 1980), գրաֆիկական գործեր ևն]:
Անհատական ցուցահանդեսներ' Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում:
Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Ս. Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում:
1962-ին Սիսիանում ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆի անունով:
Գրակ.
Захар Хачатрян [Альбом], Санкт-Петербург, 2004.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

