ԶԱՔԱՐ ՈՒՄԻԿՈՎ ՆԵՐՍԵՍԻ
Ճարտարագետ կոնստրուկտոր:
ԽՍՀՄ-ում ռազմական գործն. հիդրոձայնագիտության հիմնադիրը:
Ծնվ. 19.02.1906թ., Թիֆլիս:
Մահ. 05.06.2003թ., Մոսկվա:
Ն.Ձ. Ումիկովի որդին:
Ավարտել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (1932):
1933թ-ից աշխատել է Լենինգրադի ծովային սարքաշինության «Ջրատրանս-սարք» գործարանում,
1936-41-ին՝ «Օրիոն» ՀԿԲ-ի,
1947-49-ին նույն գործարանի,
1949-65- ին՝ Հիդրոտեղորոշման և հիդրոձայնագիտության ԳՀԻ,
1965-92-ին՝ «Ծովֆիզսարք» Կենտր. ԳՀԻ գլխ. կոնստրուկտոր,
1992-96-ին՝ ՌԴ ռազմական հիդրոձայնագիտության սարքերի ընդունման պետական հանձնաժողովների նախագահ:
Մշակել և ստեղծել է ԽՍՀՄ-ում առաջին անդրձայնային խորաչափերը, սուզանավերի առաջին հիդրոձայնային համալիրը, առաջին ջրային ականները, մասնակցել է առաջին հիդրոտեղորոշիչ սարքերի ստեղծման աշխատանքներին:
Հիդրոձայնագիտության մեթոդների հիման վրա առաջարկել է բժշկական սարքերի ստեղծման տեխնոլոգիա:
Նրա գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ նախագծվել է թրթռային զգայնությունը չափող սարք:
Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակներով (1941, 1949):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


