ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 855-ից:
Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 876թ.:
Ենթադրվում է, որ եղել է երևելի աշխարհիկ անձ և կաթողիկոս է ընտրվել ժամանակի քաղաքական բարդ կացության թելադրանքով:
Դիվանագիտական ճկուն հարաբերությունների շնորհիվ կարողացել է արաբական գերությունից ազատել բազմաթիվ հայ իշխանների:
Գործուն մասնակցություն է ունեցել հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերություններում, պաշտպանել Հայ եկեղեցու դավանբանական սկզբունքները,
862-ի Շիրակավանի ժողովում մերժել Կ. Պոլսի պատրիարք Փոտի՝ քաղկեդոնականություն ընդունելու առաջարկը:
Կանխել է Բյուզանդական կայսրության մեջ ապրող հայերին քաղկեդոնական դավանանքի պարտադրումը:
Զգալի դեր է խաղացել սպարապետ Աշոտ Բագրատունուն Հայոց իշխանաց իշխան, ապա նաև 869-ի հայ իշխանների համաժողովում նրան Հայոց թագավոր ճանաչելու գործում:
Նպաստել է հայ իշխանների միաբանությանը, խրախուսել շինարարական աշխատանքները:
ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑու անունով պահպանվել է հռետորական բարձր արվեստով գրված 14 ճառ, որոնք կարևոր սկզբնաղբյուր են Հայ եկեղեցու աստվածաբանության, քրիստոսաբանության, աստվածաշնչյան պարականոնների, եկեղեցական ավանդության հետազոտման, ինչպես նաև հայոց լեզվի բառագանձի
ուսումնասիրման համար:
Կաթողիկոսական գահին ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑուն հաջորդել է Գևորգ Բ Գառնեցին:
Երկեր.
Ճառք (աշխատասիր.՝ Պ. Անանյանի), Վնտ., 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
