ZOHRAB XASABYAN MARKOSI / ԶՈՀՐԱԲ ՂԱՍԱԲՅԱՆ ՄԱՐԿՈՍԻ
Պատմաբան: Պատմ. գիտ. դ-ր, պրոֆ. (1985):
Ծնվ. 19.01.1919թ., Կ. Պոլիս:
Մահ. 09.03.2006թ., Երևան:
1922-ին ընտանիքի հետ հաստատվել է Բուլղարիայում:
Ավարտել է Պլովդիվի պետ. արդ. ուսումնարանը (1940), ԵՊՀ (1953):
Երկրորդ աշխարհամարտում (1939-45) պարտիզաններին աջակցելու համար 1941-ին 17 ընկերների հետ կալանավորվել է, դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
1944-ի օգոստոսին ազատվելով բանտից՝ կռվել է 3-րդ ուկր. ռազմաճակատում:
1946-ին հայրենադարձել է:
1953-56-ին գործակցել է ՀԽՍՀ,
1960-ից՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ:
1964-70-ին կնոջ՝ Ա.Գ. Քեդիյանի հետ արտասահմանում վարել է ընդհատակյա հետախուզ. աշխատանք:
1971-2006-ին ԶՈՀՐԱԲ ՂԱՍԱԲՅԱՆն աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում.
1981-98-ին՝ սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնի վարիչ, ապա՝ թեմատիկ խմբի ղեկավար, առաջատար գիտաշխարտող, միաժամանակ
1997-2004-ին դասախոսել է ԵՊԼՀ-ում,
2002-2005-ին՝ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատան գլխ. խորհրդական:
Աշխատությունները վերաբերում են հայկական գաղթավայրերի, մասնավորապես Բուլղարիայի հայ համայնքի պատմությանը:
Հայաստան-Բուլղարիա մշակութային կապերի ընկերության փոխնախագահ:
Հանրապետության Առաջին կարգի «Մադարյան հեծյալ» շքանշան (2003):
Երկ.
Հայ-բուլղարւսկան բարեկամության պատմությունից, Ե., 1976:
Բուլղարիայի հայ համայնքի պատմության ուրվագծեր (1896-1970), Ե., 1986:
Կրակոտ և անտեսանելի ճակատում (հուշեր անցյալից), Ե., 2005:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |