ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ ՀՄԱՅԱԿԻ
ՀՀ ժողովրդական նկարիչ (1963):
Ծնվ. 08(21).11.1914թ, Իգդիր:
Մահ. 20.08.2007թ., Երևան:
Հ.Հ. Իսաբեկյանի եղբայրը և Ա.Է. Իսաբեկյանի հայրը:
Ավարտել է ԵԳԱՏ (1931), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1941):
1945-2000-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում (1963-ից՝ պրոֆ.):
1967-86-ին՝ ՀԱՊ-ի տնօրեն:
Հայրենական պատերազմի (1941-45) տարիներին ստեղծել է ժողովրդի հերոսների և հայոց ազգային-ազատագրական պայքարը պատկերող կտավներ («Մարտ քաղաքի համար», 1942, «Դսսվիթ Բեկ», 1945, «Տանյա», 1946):
ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆի թեմատիկ-կոմպոզիցիոն գործերն աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ հորինվածքով, քաղաքացիական հնչողությամբ («Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին», 1957, «Պատասխան Հազկերտին», 1960):
Հայ դիմանկարչության նվաճումներից են «Մոր դիմանկարը» (1944), «Ակսել Բակունց» (1956), «Հորս դիմանկարը» (1995) գործերը:
ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆի բնապատկերների թեմատիկ առանցքը Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկ, նկարագիրն է («Տաթևի ձորում», 1959, «Խնձորեսկ», 1962, «Արաքսի ափին», 1980, ՀԱՊ):
Դրամատիկ լարվածությամբ են բնորոշվում «Արտավազդի մահը» (1966), «Սրտավազդ և Կլեոպատրա» (1981) և այդ շարքի մյուս գործերը:
Նկարազարդել է Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» (1952), Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» (1963) պատմավեպերը:
Հեղինակ է «Իգդիր» վեպի (1994):
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1985, 2004), Մոսկվայում (1988):
«Ավարայրի ճակատամարտը», «Հարսանյաց երթ», «Առավոտ», «Անհանգիստ ձիեր», «Արաքսի ափին», «Ձիեր շրվեժի մոտ», «Կիրճում» (1982-84) գործերի համար ստացել է ՀՀ Պետական մրցանակ (1985):
Պարգևատվրել է հայ եկեղեցու Ս. Մեսրոպ-Ս. Սահակ շքանշան (2004):
Երևանի պատվավոր քաղաքացի (2001):
Գրակ.
Սիքայելյան Մ., էդուարդ Իսաբեկյան (ալբոմ), Ե., 2004:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |