ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ (ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ) ԱՎԱԳԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Քանդակագործ
Բնակավայրը` Հայաստան

Մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ:
ՀՀ արվ. վաստ. գործիչ (2004):

Ծնվ․ 20.06.1923թ․, Երևան։
Մահ․ 16․04․2012թ․, Երևան։

Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1977):
1939-46-ին նվագել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի,
1946-86-ին՝ Հայաստանի սիմֆ. (1947-86-ին՝ կոնցերտմայստեր) նվագախմբերում:
Թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ 1943-ից ստեղծել է 600-ից ավելի միկրոքանդակներ՝ «Չ. Չապլին» (1973, պողպատ), «Ն. Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ) ևն:

Վերակերտել է Յո. Ս. Բախի «վիոլա-պոմպոզան» (1724, վարպետ՝ Հոֆման), պատրաստել երաժշտ. գործիքներ, այդ թվում՝ «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները (1985), նաև «Խաղաղության երաժշական ավտոմատը»-ը (1987), որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ:

1990-92-ին Երևանում գործել է ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆի «Հրաշքների աշխարհ» թանգարանը:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՊՀ մի շարք քաղաքներում:

Գրակ.
Մկրտչյան Վ.Մ., Հրաշալիքների աշխարհում, Ծ., 1985:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4733
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ (ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ) ԱՎԱԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=140645993858084032_eduard_ghazaryan_bio_1.jpg

    ՀՀ արվ. վաստ. գործիչ (2004):

    ԷԴՈՒԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ (ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ) ԱՎԱԳԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott