ԷԴՈՒՐԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆ ՄՈՒՇԵՂԻ
Ֆիզիկոս:
Ֆիզմաթ գիտ. դ-ր (1982), պրոֆ. (1983),
ՀՀ ԳԱԱ ակադ. (1996):
Ծնվ․. 16.01.1942թ․, Երևան։
Ավարտել է ԵՊԻ (1965):
1975-84-ին՝ ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ,
1986-87-ին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջն. մասնագիտ. կրթության փոխնախարար,
1987-88-ին՝ ՀՊՄԻ ռեկտոր,
1988-90-ին՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ,
1993-99-ին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ,
1994-99- ին՝ միաժամանակ՝ պրոռեկտոր:
1999-2001- ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար,
2002-ից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխ. գիտ-ների բաժանմունքի ակադ-քարտուղար,
2004-ից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ:
Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին:
Կարևոր արդյունքներ է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (էքսիտոն, երկէքսիտոն ևն) էներգ. սպեկտրների ուսումնասիրման բնագավառում:
Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը:
ՀԼԿԵՄ մրցանակակիր (1976):
Երկեր.
Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

