ԷՄՄԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ
Հոգեբան:
Ծնվ. 24.08. 1927թ., Երևան:
Հոգեբ. գիտ. դ-ր (1971), պրոֆ. (1972):
Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1951):
1956-93-ին` ՀՊՄԻ նախադպրոց. մանկավարժության ամբիոնի վարիչ:
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Էմմա Ալեքսանդրյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայաստանում առաջին մանկական հոգեբանության վերականգնողական կենտրոնը (գործել է մինչև 1993-ը):
1994-ից հրավիրվել է Չիկագո (ԱՄՆ), եղել Նորդ-Իսթերն համալսարանի վերականգ-նողական հոգեբանության սեմինարների ղեկավար,
1995-2000-ին ղեկավարել է Ռավենսվուդ հոսպիտալի ծերերի հոգեբանական վերականգնողական ծրագիրը,
2000-ից` Հեմփթոնպլազա հոսպիտալի «Հոգեբանական խնամք» ծրագրի տնօրեն:
Ներառվել է «20-րդ դարի արհեստավարժ և գործարար կանայք» (2003, Քեմբրիջ) և «20-րդ դարի նշանավոր գիտնականները» տեղեկատուներում:
Մի շարք միջազգ. հոգեբ. ընկերակցությունների անդամ է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

