ԷՆՆ ԷԼԻԶԱԲԵԹ ԲԱԼԱՔՅԱՆ
Գրականագետ, դերասանուհի:
Ծնվել է 14.07.1912թ. Կ. Պոլիս:
Մահացել է 1996թ.:
Հայկական անունը Անահիտ:
Ուսումն ստացել է Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում:
Ամերիկյան մամուլում տպագրել է ֆրանսերեն բանաստեղծություններ:
1943-ին ավարտել է Քոլամբիա համալսարանը փիլիսոփայության մագիստրոսի կոչումով:
Խաղացել է թատրոնում, աչքի ընկել Հիմենայի (Կոռնելի «Սիդ») դերակատարմամբ:
Ամերիկյան համալսարաններում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն, զեկուցումներ կարդացել միջազգային գիտաժողովներում:
Առաջինն է գիրք գրել Անդրե Բրետոնի մասին:
Սիրակյուզի և Նյու Յորքի համալսարանների ֆրանսիական և համեմատական գրականության ուսուցչապետ է:
Աշխատություններից են «Գերիրապաշտության գրական ակունքներր» (1947), «Գերիրապաշտություն. ճանապարհ դեպի անսահմանը» (1959), «Նայիր և սովորիր ֆրանսերեն» (1962), «Խորհրդապաշտական շարժում, քննադատական գնահատական» (1967), «Անդրե Բրետոն, գերիրապաշտության քուրմը» (1971), «Գերիրապաշտություն» (1987), «Փաթիլներ զանգակատան վրա. դոգման և անհանգստությունը քննադատական ասպարեզում» (1994):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

