ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎ (Աբրահամյան) ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

Ծնվ. 14.03.1954թ., Թբիլիսի:
ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ:
Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ուսումնարանը (1975):
1975-80-ին ծառայել է ԽՍՀՄ Անդրբայկալյան զինվորական օկրուգում,
1980-85-ին՝ Չեխոսլովակիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում,
1985-89-ին՝ Լենինգրադի,
1989-92-ին՝ Անդրկովկասյան զինվորական օկրուգներում:
1992-2000-ին՝ ՀՀ ԶՈՒ Գյումրիի հակատանկային գնդի,
1996-2000-ին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար,
2000-ից՝ ՀՀ ՊՆ ԳՇ պետի առաջին տեղակալ:
ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, նրա ղեկավարությամբ ոչնչացվել է հակառակորդի 27 տանկ, ՀՄՄ մակնիշի 2 զրահամեքենա ևն:
Պարգևատրվել է.
«Մարտական խաչ» II աստիճանի շքանշանով,
«Արիության»,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի,
«Անբասիր ծառայության համար» III, II և I աստիճանի,
«Մարշալ Բաղրամյան»,
«Անդրանիկ Օզանյան»,
«Վազգեն Սարգսյան»,
«Մարտական համագործակցության համար»,
«Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով,
«Պատվո նշան» նախկին ԽՍՀՄ շքանշանով,
պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև`
նախկին ԽՍՀՄ մի շարք մեդալներով:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

