ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ

Ծնվ. 02.10.1901թ., Ադանա:
Մահ. 29.11.1973թ., Երևան:
Ռ.Թ. Ալթունյանի հայրը:
ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժող. արտիստ:
Ավարտել է Երևանի (1928), Լենինգրադի (1934) կոնսերվատորիաները:
1934-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ`. 1971-ից):
1935-36-ին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը,
1937-39-ին, 1947-49-ին՝ Հայաստանի պետ. երգչախումբը,
1938-70-ին` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974-ից՝ Ալթունյանի անվ.),
1966-69-ին` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-73-ին):
Ալթոնյանի ինքնատիպ ոճով է մշակել Կոմիտասի, Ա. Մելիքյանի և իր ձայնագրած գուսանական և ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Յաման յար» և այլն):
Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1950):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

