ԹԱՄԱՐԱ ԹՈՒՄԱՆՈՎԱ

Պարուհի, կինոդերասանուհի:
Ծնել է 1919թ., Շանհայ:
Մահացել է 1997թ., Նյու Յորք:
Զինվորական Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) դուստրը:
Ծնվել է շոգեկառքում, երբ ծնողներր փախչում էին Ռուսաստանից Չինաստան:
Մանկուց բնակվել է Փարիզում, աշակերտել ռուս պարուհի Օլգա Պրեոբրաժենսկայային:
Փոքր հասակից հանդես է եկել բալետում, համարվել ժամանակի բալետի լավագույն մանուկ պարուհիներից:
Աշխատել է Մոնտե Կարլոյի ռուսական բալետային խմբում, «Օրիժինալ բալե ռյուս», «Ֆեստիվալ բալե» խմբերում, Ջորջ Բալանչինի Ամերիկյան բալետի դպրոցում, Միլանի Լա Սկալա թատրոնում և այլուր:
Գլխավոր դերապարերով հանդես է եկել «Ժիզել», «Քնած գեղեցկուհին», «Բյուրեղապակե դղյակը», «Ֆեդրա», «Անծանոթուհին» և այլ բալետներում:
Նկարահանվել է «Փառքի օրեր», «Խորը իմ սրտում» «Պատռված վարագույրը», «Մենք երգում ենք երեկոյան», «Պարի հրավեր», «Շերլոք Հոլմսի անձնական կյանքը» շարժանկարներում:
Հանդես է եկել նաև որպես երգչուհի:
Ամուսնացած է եղել ֆիլմարտադրիչ Քեյսի Ռոբինսոնի հետ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


