ԹԱՄԹԱ
Նույն ինքը՝ Թամթա Զաքարյան:
Խլաթի ամիրայության կառավարիչ 1245-ից:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Իվանե Ա-ի դուստրը:
Խլաթի ամիրա Ավխադի (Կուզ) հետ նրա ամուսնությամբ (1210) բարեկամական հարաբերություններ են հաստատվել Զաքարյանների և Այուբյանների միջև:
Ավխադի մահից հետո ամուսնանալով նրա եղբայր Աշրափի հետ՝ Թամթան թեթևացրել է հայերից գանձվող հարկերը, պահպանել ամիրայության և հարևան հայ իշխանությունների բարիդրացիական կապերը, խրախուսել հայ մշակույթի զարգացումը Խլաթում:
1230-ին Թամթաին գերել և կնոլթյան է առել Հայաստան ներխուժած Խորեզմի շահ Ջալալեդդինը:
1231-ին Թամթանը գերվել է մոնղոլների կողմից, որոնք նրան ուղարկել են Կարակորում՝ մեծ խանի արքունիք:
1245-ին Վրաց Ռուսուդան թագուհու դեսպան Համադոլի միջնորդությամբ ազատվել է, մեծ խանից ստացել Շահարմենների ամիրայության տիրույթներում իշխելու հրովարտակ:
Հարաբերություններ է ունեցել Հայաստանի հս-արլ. մասի իշխանական տների հետ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


