TELMAN GEVORGYAN EGORI / ԹԵԼՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵԳՈՐԻ
ճարտարապետ
Ծնվ. 23.06.1934թ., ք. Մեղրի:
Մահ. 30.08.1998թ., Երևան:
1964-76-ին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտի նախագծի գլխ. ճարտարապետ:
1976-79-ին՝ Գեոդեզիայի ինստիտուտում ստեղծել և ղեկավարել է ճարտ. հուշարձանների
չափագրության բաժինը:
1979-98-ին աշխատել է ՀՀ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման
վարչությունում:
ԹԵԼՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆի նախագծերով Երևանում իրականացվել են
«Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1966, ՀԼԿԵՄ մրց.՝ 1967),
ՀՀ Կառավարության վարչ. շենքը («3-րդ կառավարական տունը», 1976),
«Ձորագյուղ» ագգագրական թանգարան-թաղամասը (1982),
Դիլիջանի ազգագր. ճարտ. թանգարան-թաղամասը (1970-ական թթ.):
Աշխատությունները նվիրված են հայկական ճարտ. հուշարձաններում միջնադարյան չափային համակարգի կիրառման, հատակագծման և ծավալատարած. հորինվածքի համաչափ, կարգի վերլուծությանը:
Հրատարակության է պատրաստել «Հայկական ճարտարապետության համաչափությունները» մենագրությունը:
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1968), «Տարվա լավագույն կառույց և նախագիծ» (1989) համամիութ. ստուգատեսների, Սոֆիայի «Բիենալե 85»-ի դափնեկիր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |