ԹԵՈԴՈՐ ԹՈՐՈՍԵՎԻՉ ԲՈԳԴԱՆԻ (ԹԱԴԵՎՈՍ ԹՈՐՈՍՅԱՆ ԱՍԱՏՈՒՐԻ)
Բժիշկ, դեղագործ, քիմիկոս, հասարակական գործիչ:
Ծնվ. 07(18).09.1789թ, Ստանիսլավ, այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ:
Մահ. 29.03(10.04).1876թ., Լվով:
Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1812):
1815-ից աշխատել է Լվովում,
1819-ին հիմնել դեղատուն, քիմ. լաբորատորիա:
Պատրաստել է բուսական, կենդանական, և քիմիական ծագման տարբեր դեղեր:
Ուսումնասիրել է Տրուսկավեց, Նեմիրով, Դրոգոբիչ և այլ առողջավայրերի հանքային ջրերի բուժիչ հատկությունները, արդյունքներն ամվտփել «Գալիցիայի և Բուկովինայի թագավորությունների հանքային աղբյուրները» աշխատությունում:
Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանդ», «Մարիա» և «Նավթա» (այժմ՝ «Նավթուսյա») հանք. աղբյուրների ջրի քիմիական վերլուծությունը, շրջակայքում հայտնաբերել հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիլքի արդյունաբերության զարգացմանը:
Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկությունները և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր ու դեղին ապակի:
ԹԵՈԴՈՐ ԹՈՐՈՍԵՎԻՉը մասնակցել է Լվովի հայկական համայնքի կյանքին, զբաղվել բարեգործությամբ. իր միջոցներով Լվովում բացել է հոգևոր դպրոց:
Լվովի բժշկական ինստիտուտի թանգարանում գտնվում է ԹԵՈԴՈՐ ԹՈՐՈՍԵՎԻՉի կիսանդրին:
ԹԵՈԴՈՐ ԹՈՐՈՍԵՎԻՉի անունով է կոչվել Լվովի փողոցներից մեկը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


