ԹԵՈԴՈՐԵ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Թեոդորե Մարինոսի Մամիկոնյանի ծնողները հայրը Մարինոսը և մայրը Ֆլորինան, Բյուզանդիայում բավականին ճանաչված և հայտնի դեմքեր են եղել:
Թեոդորեն արտաքնապես շատ գեղեցիկ է եղել, նաև կրթված և խելացի: Նա լրացրել է ժամանակի այն գեղեցկուհիների ընտրանին, որից կայսր Թեոփիլոսը իր համար հարսնացու, երկրին թագուհի էր ընտրելու: Կայսր Թեոփիլոսը, որը թագավորել է 829 թվականից 842 թվականը, սիրել է գեղեցիկն ու առանձնահատուկը: Նա գեղեցկուհիների այդ խմբի օրիորդներից ընտրում և ոսկե խնձորը տալիս է հայուհի, գեղեցկուհի Թեոդորեին:
Թեոդորեն ամուսնու կայսրության ամբողջ ժամանակաշրջանում մշտապես եղել է նրա մոտ ու նրա հետ և ակտիվորեն մասնակցել պետական, ռազմական, շինարարական հարցերի քննարկման ու վճիռների ընդունման գործընթացներին: Պալատական ընտրանին նկատել և գնահատել է Թեոդորե կայսրուհու խելացիությունն ու նախաձեռնող հատկությունները:
Կայսր Թեոփիլոսի մահվանից հետո, 842 թվականից Թեոդորեն գահակալել և ղեկավարել է երկիրը, հանդես եկել որդու գահաժառանգ Միքայել Գ-ի (842-867) խնամակալի դերում, որպես Հունաստանի օրինական կայսրուհի:
Որպես հայ քրիստոնյա, օգտվելով կայսրուհու իր դիրքից, նա քարոզչական, նաև վարչական գործունեություն է ծավալում քրիստոնեական կրոնը պետական մակարդակով ընդունելու, հռչակելու բնագավառում: Նրա ջանքերի շնորհիվ այդ քարոզչությունը մեծ ընդունելություն է ունենում երկրում, նա հասնում է իր նպատակին:
Թեոդորե կայսրուհին երկրի համար կատարած իր ծառայությունների համար մեծ հարգանք է վայելել ինչպես պետական պաշտոնյաների, պալատականների, այնպես էլ հասարակ ժողովրդի մոտ:
Հետագայում կայսրուհի Թեոդորեն հրաժարվում է թագից և մտնում վանք:
Հունական եկեղեցին նրան դասել է հունական եկեղեցու սրբերի շարքը:
Յուրաքանչյուր տարվա օգոստոսի 7-ին հունական եկեղեցին (ուղղափառ) մեծ շուքով և հանդիսությամբ նշում է սուրբ Թեոդորեի տոնը: Այս տոնը հույն ժողովրդի համազգային տոներից է, և ժողովուրդը այն կատարում է ուրախությամբ ու ոգևորությամբ:
Թեոդորե Մամիկոնյանն իր մահկանացուն կնքեց 856 թվականին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


