TLKATINCI HARUTYUNYAN HOVHANNES / ԹԼԿԱՏԻՆՑԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող
Բնակավայրը` Թուրքիա

Գրող, մանկավարժ, հասարակական գործիչ:

Ծնվ. 1860թ., գ. Թլկատին (Խարբերդի նահանգ):
Մահ. 1915թ., Մեծ եղեռնի զոհ:

Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը:

Հիմնել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1887) և մինչև կյանքի վերջը եղել տնօրենը:

Առաջին գործերը տպագրվել են Կ. Պոլսի «Սասիս», «Արևելք» թերթերում:

1894-96-ի հայկական կոտորածներից հետո ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԹԼԿԱՏԻՆՑԻն պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգական վիճակը, անօգնական մարդկանց, լքված կանանց, որբ երեխաներին («Գլխուդ ջուր դիր», 1896, «Վերջին տեղը», 1900, «ճախրակին առաջքը», 1900):

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԹԼԿԱՏԻՆՑԻի պատմվածքներում կենցաղային թեմաներն ու նկարագրությունները զուգորդվում են կերպարների հոգեբանական բնորոշմամբ («Հին հաւատքս», 1895, «Այգիիս փշենին», 1898 ևն), մերկացվում են գյուղական միջավայրի բացասական երևույթները («Բամբակ բերան», 1907, «Գաւաթ մը միայն», 1907, «ճնճղուկներուն դատաստանը », 1908):

Գրել է նաև պիեսներ («էնդի դէմէն», 1902, «Ձալըմ տղան», 1904, «ճամփորդն ու ճամփեցնողները», 1905, «Կտակը», 1911):

Բանաստեղծությունների մեջ իշխողը անձնական ապրումներն են («Իմ բախտս», «Մի հայիր», «Բերնովդ ըսեիր», «Հողը»): «Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ», «Դեպի արևը» գործերում անդրադարձել է արևմտահայ գյուղի անցյալին:

Երկեր.
Թլկատինցին եւ իր գործը (Ա. Չոպանյւսնի առաջաբանով), Բոստոն, 1907:
Գյուղին կյանքը, Ե., 1966:

Գրակ.
Կարապետյան Լ., Թլկատինցի, Ե., 1966:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4302
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՄԲԱՏ ԽՈՋՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ Հետախույզ: Գեներալ-մայոր:Ծնվ. 15.10.1903թ., գ. Աչաջուր, Իջևան:Մահ. 1984թ. ք.Երևան:Փայլուն տիրապետել ... Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott