TODOSAK / ԹՈԴՈՍԱԿ
Ճարտարապետ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Անվան հիշատակոււմը պահպանվել է Վրաստանի Գորի ք-ից 12 կմ հվ. Աթենի գ. մոտ գտնվող Ս. Սիոն տաճարի հվ. պատին:
Վերջինս կառուցվել է VII դ. 1-ին կեսին, 618-ին Վաղարշապատում հիմնադրված Հռիփսիմեի տաճարի նմանությամբ, որը հռիփսիմեատիպ կառույցներից առավել կատարելագործվածներից էր:
Հայկական վիմագրություններ և կառուցող հայ վարպետների նշաններ առկա են նաև Վրաստանի Ացխեթ ք-ից արլ. կառուցված Ջվարի (Ս. Խաչ, VII դ.) հռիփսիմեատիպ տաճարում, որտեղ նույնպես վտրագրված է Աթենիի տաճարի վիմագրության ոճով համանման «Թ» տառ, ինչը ենթադրել է տալիս, որ Ացխեթի Ս. Խաչ տաճարի ճարտարապետությունը նույնպես կարող է Թոդոսակը լինել:
Գրակ.
Մելիքսեթ - Բեկ Լ., VII դարու հայերեն արձանագրությունները Վրաստանում (Ատենի Սիոն), «Տեղեկագիր» ՀՍՍ ԳԱ, 1945, № 5:
М у р а д я н П. М., Армянская надпись храма Джвари, ԼՀԳ, 1968, № 2.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |