ԹՈՎՄԱՍ ԽՈՋԱՄԱԼՅԱՆ
Հաս-քաղաքական գործիչ, պատմագիր, վաճառական:
Ծնվ. մոտ 1720թ., Նոր Ջուղա:
Մահ. 1780թ., Ագրա (Հնդկաստան), թաղված է Դելիի հայկական գերեզմանատանը:
Սովորել է Նոր Ջուղայի հայկական առևտրական դպրոցում:
Տեղափոխվելով Հնդկաստան' ուսումնասիրել է ծովագնացություն:
Սերտ կապեր է ունեցել Բենգալիայի և Մեծ Մողոլների արքունիքի բարձրաստիճան անձանց, հնդկակական ազատագրական շարժման հնդիկ և հայ ղեկավարների հետ:
Որպես հայ համայնքի ներկայացուցիչ' մեկնել է Լոնդոն և անգլիայի կառավարությանը բողոք ներկայացրել' ընդդեմ Հնդկաստանի անգլիական իշխանությունների անօրինական գործողությունների, պայքարել հանուն Հնդկաստանի հայ վաճառականների արդարացի իրավունքների:
Գրել է «Պատմութիւն Հնդկաց» (1768, տպագրվել է 1849-ին, ռուս. հրտ.' 1968) աշխատությունը, որի բնագիրը մեզ չի հասել, հայտնի միակ ընդօրինակությունը (1821) պահվում է Սպահանում: Երկն ընդգրկում է XIIIդ. սկզբից մինչև 1764-ը ընկած ժամանակաշրջանը և կարևոր աղբյուր է Հնդկաստանի գաղութացման ընթացքի, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, այդ պայքարին հայերի մասնակցության մասին անգլիայի աղբյուրների խեղաթյուրումների բացահայտման, ինչպես նաև Սալաբարի (Հնդկաստանի հվ-արմ. ափը) քրիստոնյաների և Հնդկաստանի հայ գաղութի պատմության ուսումնասիրման համար:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

