TOROS B / ԹՈՐՈՍ Բ
Կիլիկիայի մեծ իշխան 1145-ից:
Ռուբինյան տոհմից:
ԼևոՆ Ա-ի որդին:
Ծննդյան թիվն անհայտ է
Մահ. 1169թ., թաղվել է Դրազարկի վանքի արքունի դամբարանում:
1145թ-ին փախչելով բյուզանդական գերությունից՝ ԹՈՐՈՍ Բ-ն եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբել է Կիլիկիայի հայկական ուժերը, ազատագրել երկիրը բյուզանդական և սելջուկ թուրքական զավթիչներից, վերականգնել 1137թ-ից ընդհատված հայրենի իշխանական գահը:
1152թ-ին պարտության է մատնել Մամեստիա (Մսիս) բերդը պաշարած բյուզանդական զորավար Անդրոնիկոս Կոմնենոսի զորախմբին:
1155թ-ին Ամանոսի լեռներում ոչնչացրել է Բյուզանդիայի դրդմամբ Կիլիկիա ներխուժած սելջուկյան թուրքերի զորամասը, արշավելով Իկոնիա՝ սուլթանին հարկադրել հաշտության:
1156թ-ին Տարսոնի մոտ պարտության է մատնել բյուզանդական բանակին:
1159թ-ին Կիլիկիա ներխուժած Մանվել կայսրը, չհասնելով հաջողության, հաշտվել է ԹՈՐՈՍ Բ-ի հետ, նրան ճանաչել Կիլիկիայի առաջին սեբաստոս:
1165թ-ին ԹՈՐՈՍ Բ-ն և Մլեհը պարտության են մատնել կրկին Կիլիկիա ներխուժած Անդրոնիկոս Կոմնենոսին, որը փախել է Անտիոք:
ԹՈՐՈՍ Բ-ն Բյուզանդիայի հետ հաշտություն է կնքել Անտիոքի դքսի և Երուսաղեմի թագավորի միջնորդությամբ:
ԹՈՐՈՍ Բ-ն բարեկարգել է քաղաքներ, բերդեր, նավակայաններ, նպաստել տնտեսության և մշակույթի բարգավաճմանը:
Վարել է Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետության ամրապնդման հետևողական քաղաքականություն:
ԹՈՐՈՍ Բ-ին է նվիրված Ծերենցի «Թորոս Լևոնի» պատմավեպը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |