ԹՈՐՈՍ ՍԱՐԿԱՎԱԳ
XIII-XIV դդ. մանրանկարիչ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
1311թ-ին ծաղկել է Ծեր Քահանայի ընդօրինակած և 1904-24-ին Թավրիզի Ս. Աստվածածին եկեղեցուց անհետացած Ավետարանը [ծաղկած երկու էջ գտնվում են Դուբլինի Չեսթեր Բիթիի գրադարանում (ձեռ. № 539), մեկը՝ Փրինսթոնի (ԱՄՆ) համալսարանի գրադարանի Գարրեթ հավաքածուում, մյուսը՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում, չորսը՝ արվեստաբան Բեռնարդ Բերենսոնի Թաթթի դղյակի (Ֆլորենցիա) հավաքածուում, չորսը՝ 1985-ից՝ Վ. Կարապետյանի (Լոս Անջելես) սեփականությունը]:
Տերունական նկարներից զրկված, վնասված արծաթե կազմով ձեռագիրը հանգրվանել է Մատենադարանում (ձեռ. № 10859): ԹՈՐՈՍ ՍԱՐԿԱՎԱԳի մանրանկարներում գերակայում է կանաչ գույնը, մարդկային դեմքերի փիրուզագույն երանգավորումը:
Դուբլինի պատառիկներից մեկի վրա պահպանված է ԹՈՐՈՍ ՍԱՐԿԱՎԱԳի ինքնանկարը: Նրան է վերագրվում Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի՝ Եսայի Մարգարեի մեկնությունն ընդգրկող 1299-ի ձեռագիր մատյանի (ձեռ. № 365) պատկերը՝ «Եսայի Նչեցին աշակերտների հետ»:
Գրակ.
D e r - Nersessian S., L՝art Arme՝nien des origines au XVIIs sie՝cle, P., 1977.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

