TOROS TARONACI, Msheci / ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑԻ, Մշեցի
XIII դ. վերջ - XIV դ. 1-ին կեսի մանրանկարիչ, գրիչ և տաղասաց:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
Ծնվել է Մուշ քաղաքում:
Գլաձորի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ:
Սովորել է Եսայի Նչեցու մոտ:
Պահպանվել են ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑու ընդօրինակած և ծաղկած 24 ձեռագիր (11-ը՝ Մատենադարանում), հնագույնը գրվել է 1307թ-ին, վերջինը՝ 1346-ին:
1318-ի նկարազարդած Աստվածաշնչի (ձեռ. № 206) որոշ գրքերում տեքստերին կից պատկերները արտահայտում են տվյալ սյուժեի ամենաէական դրվագը կամ գաղափարը:
ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑԻն զուգորդել է պատկերազարդման լատինական և կիլիկյան ավանդույթները:
Ուշագրավ են Աստվածամոր պատկերները, ինքնանկարները, Եսայի Նչեցու դիմանկարը:
ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑու մանրանկարներին հնչեղություն են հաղորդում վառ և հագեցած գունաշարերը, ոսկու առատ օգտագործումը:
ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑԻն նաև նուրբ գծանկարի վարպետ է (ճաշոց, ձեռ. № 95, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանք):
Գրակ.
Ավետիսյան Ա., Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե., 1971:
D e r - N e r s e s s i a n S., Manuscrits arme՝niens Mustre՝s du X lle- X llle et XIV e s ie ’c les de la Bibliotheque des Peres Mekhitharistes de Venise, P., 1936.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |