ԺԱՄՀԱՅՐ
Ճարտարապետ:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
1181-84-ին Սանահինի վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետի, Գրիգոր Տուտեորդու, Ամիր Քուրդ Արծրունու օժանդակությամբ առաջին անգամ և հիմնավորապես նորոգել է երկրաշարժից վնասված վանքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին:
1181-ին եկեղեցուն արևմուտքից հիմնարկել է մի նոր գավիթ (այդ մասին հիշատակություն կա Կյուրիկե Ա-ի հրովարտակում, Սանահինի «Քոթուկ»-ում):
ԺԱՄՀԱՅՐի մտահղացած տարածքային բարդ և պլաստիկ կառուցվածքային հորինվածքին յուրահատուկ գեղարվեստական արտահայտչականություն, մոնումենտալություն են հաղորդում բարձրարվեստ մշակված սյունախարիսխներն ու խոյակները:
Սանահինի վանքում կատարած նորոգումների, կառույցների համար, որպես գնահատանք, վանքի բոլոր եկեղեցիներում Աստվածածնի ավետման տոնի օրը հատկացվել է ԺԱՄՀԱՅՐին, վեցտողանոց արձանագրություն է փորագրվել Ս. Ամենափրկիչ տանող մուտքի հս. կողմում:
ԺԱՄՀԱՅՐը XII դ.՝ անունով մեզ հասած երեք հայ նշանավոր ճարտարապետներից մեկն է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


