JIRAYR (JERARDO) ORAGYAN GRIGORI / ԺԻՐԱՅՐ (ՋԵՐԱՐԴՈ) ՕՐԱԳՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
Նկարիչ:
Ծնվ. 25.06.1901թ., Կ. Պոլիս:
Մահ. 02.08.1962թ., Հռոմ:
1920-ին մեկնել է Հռոմ, սովորել տեղի գեղարվեստի ակադեմիայում:
1930-ական թթ. դասավանդել է Հռոմի Վիլլա Մեդիչի գեղարվեստի վարժարանում:
ԺԻՐԱՅՐ ՕՐԱԳՅԱՆի գործերը (հատկապես Մեծ եղեռնի թեմայով) համակված են հայրենաբաղձությամբ ու զրկանքներով լի անձնական ապրումներով:
Հատկապես կարևորել է մարդկային կերպարները, որոնց բնորոշ են ցայտուն մաներան, արտակարգ արտահայտիչ թախծոտ աչքերը:
Գունային գամմայում իշխում են մուգ և լուսավոր գույների, սնի ու կարմրի հակադրությունները:
Գործերից են՝ «Ջարդ» («Եղեռն»), «Ցանկություն » (1951), «Հիշատակներ Հայւսստանեև», «Քաղաքը», «Նահատակներ» (1952), «Զոհեր» (1952), «Պար», «Զրույց», «Երեխաներ» (1960), «Սրճարանում» (1961) ևն:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1947, 1958, 1961), Երևանում (1966):
ԺԻՐԱՅՐ ՕՐԱԳՅԱՆ-ի հարյուրից ավելի գործեր պահվում Են ՀԱՊ-ում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |