ԺԻՐԱՅՐ ՉՈՒԼՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ
Նկարիչ:
Դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ (ոսկերիչ-արծաթագործ):
Ծնվ. 27.02.1918թ., Կահիրե:
Մահ. 12.12.1992թ., Լոս Անջելես:
1946-ին հայրենադարձել է:
Աշխատել է Երևանի ոսկերչական ֆաբրիկայում, ստեղծել է պերճանքի բարձրարվեստ առարկաներ՝ հիմնականում արծաթից,
1961-ից՝ գեղարվեստի կոմբինատի գլխ. նկարիչ:
ԺԻՐԱՅՐ ՉՈՒԼՈՅԱՆ Հայաստանում սկզբնավորել է հուշանվերային գեղարվեստական կերտվածքների արտադրությունը (այդ թվում մեդալիոններ՝ «Տիգրան Մեծ», «Հայուհի»):
Վարպետությամբ է կերտել «Զարթոնք» (1967, արծաթ) սկուտեղը, Վազգեն Ա-ի շքեղ
պնակեն (1959, ոսկի, ադամանդ, սուտակ)՝ Գրիգոր Լուսավորչի արծնանկարով, ասան (1962), ադամանդակուռ, ոսկետառ «Հայոց այբուբենը» (1976), «Խաչը» (1979), կաթողիկոսի «Խաղաղության դեսպան» գավազանը (1980), Հայաստանի զինանշանը՝ հայոց մայրաքաղաքների թվարկմամբ (1982, բոլորը՝ ճարտ. Բ. Արզումանյանի հետ), «Արծիվ» (1958) կրծքազարդը, «Սկիհը» (1965, բոլորը՝ ոսկի, ականակուռ):
ԺԻՐԱՅՐ ՉՈՒԼՈՅԱՆ նոր մակարդակի է բարձրացրել հայ ոսկերչական արվեստը:
Գործերից պահվում են ՀԱՊ-ում և աշխարհի մի շարք թանգարաններում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |