ԺՈԶԵՖՈՒՍ ԹՈՐՈՍԻԵՎԻՉ
Բժիշկ, բարեգործ:
Բժշկագիտ. դ-ր (1810):
Նույն ինքը՝ ՅՈՒԶԵՖ ԹՈՐՈՍԵՎԻՉ, ՀՈՎՍԵՓ ԹՈՐՈՍՅԱ Ն
Ծնվ. 09.04. 1784/1785թ, ք. Լեմբերգ (այժմ՝ ք. Լվով՝ Ուկրաինայում)
Մահ. 25.05.1869թ., Լվով:
Սովորել է Լեմբերգի համալսարանում, ավարտել Վիեննայի համալսարանի բժշկ. ֆակ-ը (1810): Որպես զինվոր, բժիշկ ծառայել է Գալիցիայի բանակում, ապա աշխատել Գալիցիայի Ստանիսլավ ք-ում:
1865-ին Լվովում սեփական միջոցներով հիմնադրել է «Թորոսյան դպրոցական հիմնարկությունը» (գործել է մինչև 1914-ը), որն զբաղվել է հայ պատանիների դաստիարակությամբ:
Զբաղվել է նաև Գալիցիայի հանք, ջրերի (մեկը կոչվել է ԺՈԶԵՖՈՒՍ ԹՈՐՈՍԻԵՎԻՉի անունով) բուժ, նպատակներով կիրառման հարցերով:
Ուկրաինայի «Վիրտուտիմիլիտարի» մեդալ (1812):
Լվովի հայկական եկեղեցու բակում տեղադրված է ԺՈԶԵՖՈՒՍ ԹՈՐՈՍԻԵՎԻՉ-ի մարմարե կիսանդրին, իսկ Լվովի հայկական Ս. Աստվածածին եկեղեցու պատին ագուցված է դիմաքանդակը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |