IGA CHOLAXYAN GURGENI / ԻԳԱ ՉՈԼԱԽՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ
Ճարտարապետ:
Ծնվ. 20.02.1936թ., Երևան:
Գ. Տ. Չոլախյանի դուստրը, Հ. Գ. Պողոսյանի կինը:
Ավարտել է ԵՊԻ (1959):
Համահեղինակների հետ ԻԳԱ ՉՈԼԱԽՅԱՆի նախագծերով Երևանում իրականացվել են Հայէներգոցանցշին տրեստի շենքը (1960), բազմահարկ բնակելի տներ (1964), Նորքում՝ Երքաղխորհրդի ընդունելությունների տան վերակառուցումը (1967), ՀՊՖԿԻ հանրակացարանը (1976), Պարույր Սևակի տապանաքարը Զանգակատուն գյուղում (1972), 50-ից ավելի հուշատախտակներ (1961-2004)՝ ճարտարապետներ Ն. Բունիաթյանի, Ս. Սաֆարյանի, Գ. Աղաբաբյանի, նկարիչներ Հ. Կալենցի, Հ. Խաչվանքյանի, Ա. Բեքարյանի, Մ. Սարյանի, դերասաններ Հ. Ներսիսյանի, Դ. Մալյանի, Գ. Ձանիբեկյանի, բժիշկներ Հ. Քեչեկի, Բ. Ֆանարջյանի, կոմպոզիտոր Ա. Սաթյանի, դիրիժոր Մ. Թավրիզյւսնի, երգիչ Շ. Տալյանի, Վ.Հ. Համբարձումյանի հուշաքարերը Երևանում և Բյուրականում (1998), Սպիտակում՝ բնակելի տներ (1998), Մոսկվայում՝ Հ. Թումանյանի հուշատախտակը բանաստեղծի անվ. հրապարակում (1969) և այլն:
1993-ին Երևանում բացվել է «Գեղագրությունը ճարտարապետության մեջ»՝ ԻԳԱ ՉՈԼԱԽՅԱՆի աշխատանքների ցուցահանդեսը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |