ԻՈՍԻՖ ԱԹԱԲԵԿՈՎ ԳՐԻԳՈՐԻ
Գյուղատնտես, բույսերի վիրուսների մոլ. կենս. դպրոցի հիմնադիրներից:
Ծնվ. 07.12.1934թ., Թիֆլիս:
Կենսբ. գիտ. դ-ր (1970): ՀամԳԳԱ (1983, 1992-ից` ՌԳԳԱ), ՌԳԱ (1992) ակադ.:
Ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվ. գյուղատնտ. ակադ. (1956):
1965-ից` ՄՊՀ վիրուսաբանության ամբիոնի, միաժամանակ` ՄՊՀ Բելոզերսկու անվ. ֆիգքիմ. կենսաբանության ինստ-ի բույսերի վիրուսների կենսաքիմիայի բաժնի, ՌԳԱ Մանրէաբանության ինստ-ի վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են բույսերի վիրուսների մոլ. կենսբ. խնդիրներին: Փորձարար. ճանապարհով հիմնավորել և զարգացրել է վարակված բույսերում վիրուսային գենետիկ, նյութի միջբջջային ւիոխադրման հիմնադրույթը (վարակված բջիջներից վարակի փոխանցումն առողջներին մակաբույծների միջոցով)՝ որպես վիրուսային գենոմի մեջ ծածկագրված ակտիվ գործառույթ:
Նույնացրել է ծխախոտի խայտաբղետության վիրուսի 30К գենը և ցույց տվել, որ օտարածին վիրուսների փոխադրող սպիտակուցները փոխադարձաբար փոխարինելի են:
Եվրոպ. ակադ-ի (Լոնդոն, 1994) ակադ.: Ռուսաստանի մանրէաբանների ընկերության վիրուսաբանության բաժանմունքի նախագահ, Վիրուսների տաքսոնոմիայի միջազգ. կոմիտեի անդամ:
ՌԴՊետ. (1994), Լոմոնոսովի անվ. մրց-ներ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |