ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ԿՆՈՒՆՅԱՆՑ ԼՅՈՒԴՎԻԳԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գիտնական, Զինվորական գործիչ, Սոց. աշխատանքի հերոս
Բնակավայրը` Ռուսաստանի Դաշնություն

Քիմիկոս-օրգանիկ,
ֆոտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիրը ԽՍՀՄ-ում:
Քիմ. գիտ. դ-ր (1939), պրոֆ. (1940),
ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթ. անդամ՝ 1946-ից),
ճարտարագետ-գեներալ-մայոր (1949):
Սոց. աշխատանքի հերոս (1966):

Ծնվ. 22.05(04.06).1906թ., Շուշի, ԼՂՀ:
Մահ. 21.12.1990թ., Մոսկվա:

Լ. Մ. Կնունյանցի որդին:

Ավարտել է ՄԲՏՈՒ (1928):
1928-38-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ բուսաբանական և կենդանական նյութերի սինթեզի և հետազոտման լաբորատորիայում,
1932-ից, միաժամանակ՝ Քիմ. պաշտպանության ռազմական ակադեմիայում,
1938-54-ից՝ Օրգանական քիմիայի,
1954-ից՝ Տարր-օրգանական միացությունների ինստիտուտում:

Աշխատանքները վերաբերում են ֆտոր-, ծծումբ-, ֆոսֆորօրգ. տարացիկլային միացությունների և ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզին և կենսաքիմիական հատկություններին:

Առաջարկել է պիրիդինային օղակի մեջ տարբեր ռադիկալներ ներմուծելու նոր եղանակ, մշակել ցացետապրոպիլսպիրտի ստացման եղանակ, որի հիման վրա սինթեզել է հակամալարիային պատրաստուկներ՝ ակրիքին և պլազմաքին:

Ստացել է a-ացետաբութիրալակտոն (Կնունյանցի լակտոն), որն օգտագործվում է В վիտամինի արտադրության մեջ:
Սինթեզել է ամինա-, ամիդա- և իմիդաֆոսֆորիլային մուտածին խմբեր պարունակող մի շարք ամինաթթուներ ու պեպտիդներ, որոնց հիման վրա մշակել է հակաքաղցկեղային պատրաստուկներ՝ էքլոր-բութիլ, պաֆենցիլ, լոֆենալ, 5-ֆտորուրացիլ ևն:

Իվան Կնունյանցn առաջինն է ցույց տվել (1942) e-կապրոլակտամի գծային պոլիմերման հնարավորությունը, լուծել ակրիլաիտրիլի վերականգնող, դիմերմամբ հեքսամեթիլեներկամինի ստացման խնդիրը:

1949-ին սկզբնավորել է ֆտորօրգ. միացությունների քիմիան ԽՍՀմ-ում:


Հայտնաբերել է ֆտորօլեֆինների մոլեկուլներում կրկնակի կապի էլեկտրոնային ամֆոտերությունը, հետազոտել դրանց փոխազդեցությունը սպիրտների, ամինների, ազիդների, մերկապտանների հետ:

Մշակել է օրգանական միացությունների մոլեկուլների մեջ ֆտորի ատոմի մասնակի ներմուծման եղանակ, ֆտորկարբանիոնների մեզոմերիայի ուսումնասիրությամբ հայտնաբերել (1960 և 1982) դրանց նոր տիպի վերախմբավորումներ (Իվան Կնունյանցի վերախմբավորումներ):

Ցույց է տվել, որ պերֆտորալների մոլեկուլներում կան պրոտոնացվելու ունակ ջրածնի ատոմներ, որոնք կարող են տեղակալվել մետաղների ատոմներով և նուկլեոֆիլ մոլեկուլներով (հիդրազին ևն):

Իվան Կնունյանցի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել արյան ֆտորօրգ. փոխարինիչների ստացման ուղղությամբ:

Եղել է «Ֆտորի քիմիայի ամսագրի» (անգլ.) գիտ. (1972), «Քիմիական համառոտ հանրագիտարանի» (ռուս., Ի. 1-5, 1961-67), «Քիմիական հանրագիտական բառարանի» (ռուս., 1983), «Քիմիական հանրագիտարանի» (ռուս., Ի. 1-2, 1988-90), իր հիմնադրած Դ. Ի. Մենդելեևի անվ. համամիութ. քիմ. ընկերության (1954-55- ին՝ նախագահ) ամսագրի (ռուս., 1956-ից) գլխ. խմբագիր:

Եղել է Հայկական և արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ:

Պարգևատարվել է Լենինյան (1972), ԽՍՀՄ Պետ. (1943, 1948, 1950) մրցանակներով:

Գրակ.
Այվազյան Հ. Մ., Ակադեմիկոս Իվան Կնունյանց, «Գիտություն և տեխնիկա», 1986, N 8:
Иван Людвигович Кнунянц, М., 1978 (Материалы к биобиблиографии ученых СССР).

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4294
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ԿՆՈՒՆՅԱՆՑ ԼՅՈՒԴՎԻԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137818820724761584_knunyanc-ivan2.JPG

    Սոց. աշխատանքի հերոս (1966)

    ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ)  ԿՆՈՒՆՅԱՆՑ ԼՅՈՒԴՎԻԳԻ
  • ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ) ԿՆՈՒՆՅԱՆՑ ԼՅՈՒԴՎԻԳԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=137818815632186463_knunyanc-ivan3.jpg

    Սոց. աշխատանքի հերոս (1966)

    ԻՎԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ)  ԿՆՈՒՆՅԱՆՑ ԼՅՈՒԴՎԻԳԻ

© "5165m" studio
top
top
font
color
bott