ԻՎԱՆ ԿԱՐԱՊԵՏ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
1724-ին, որպես ռուսական արքունիքի պատվիրակ, մեկնել է Ղարաբաղ և Խամսայի մելիքներին հանձնել Պետրոս Մեծի հրովարտակը, որով հայ ժողովրդին ազատագրելու և Ռուսաստանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում:
ԻՎԱՆ ԿԱՐԱՊԵՏի գործուն մասնակցությամբ Ուտիք նահանգի Գանձակ քաղաքում կնքվել են փոխօգնության պայմանագրեր,
1724-ին՝ Ղարաբաղի մելիքների ու Գանձակի թաթար մեծամեծների,
1735-ին՝ Ռուսաստանի և Իրանի միջև:
Մինչև 1726-ը մնացել է Հայաստանում և կապ պահպանել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավարների և ռուսական արքունիքի միջև:
Գրակ. Աբրահամյան Ա. Գ., Մի Էջ Անդրկովկասի ժողովուրդների Լ հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե., 1953: Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, С — Пб, 1898.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

