LEYLA ADAMYAN VLADIMIRI / ԼԵՅԼԱ ԱԴԱՄՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ
Մանկաբարձ-գինեկոլոգ:
Ծնվ. 20.1.1949թ., Թբիլիսի:
Բժշկ. գիտ. դ-ր, պրոֆ., ՌԴ ԲԳԱ անդամ (2004):
ՌԴ գիտ. վաստ. գործիչ (2002):
Ավարտել է Մոսկվայի 1- ին բժշկ. ինստ-ը (1972):
1977-ից աշխատում է ՌԴ ԲԳԱ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտ. կենտրոնում,
1989-ից՝ վիրահատ, գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ,
2002-ին Մոսկվայի պետ. բժշկ. ստոմատոլոգ. ինստ-ի հետդիպլոմային կրթության ֆակուլտետում հիմնադրել ու ղեկավարում է վերարտադրող. բժշկության և վիրաբուժության ամբիոնը:
Աշխատանքները վերաբերում են էնդոմետրիոզի, սեռ. օրգանների զարգացման արատների, բարորակ ուռուցքների ու գերաճական շարժընթացների ընդերադիտ. պլաստիկ-վերակառուցոդ. վիրահատությունների տեխնիկայի կատարելագործմանը:
Մշակել և ներդրել է էնդոմետրիոզի նախավիրահատ. հետազոտման համակարգչային շերտագր., վիրաբուժ. և հորմոնային եղանակներ:
Հեղինակ է ուսումնա- մեթոդ. ձեռնարկների և գյուտերի:
Կոնքի օրգանների վիրաբույժների ընկերության պատվ., Գինեկոլոգ, ընդերադիտման մի- ջազգ. դաշնության և եվրոպ. ընկերակցության նախագահությունների անդամ, Ամերիկ. լապարոսկոպիստների, էնդոմետրիոզի ռուսաստանյան ընկերակցությունների նախագահ, Ռուսաստանի գինեկոլոգ-ընդերոդիտողների ազգ. ընկերակցության փոխնախագահ:
ՌԴ Կառավարության մրց. (2002):
Երկ.
Послеоперационные спайки, М., 1998 (համահեղինակ); Пороки матки и влагалища, М., 1998 (համահեղինակ); Генетические аспекты гинекологических заболеваний, М., 1999 (համահեղինակ); Гистерэктомия и здоровье женщины, М., 1999.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |