LEO - ARAQEL BABAXANYAN GRIGORI / ԼԵՈ - ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պատմաբան
Բնակավայրը` Հայաստան

Պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ:
Պրոֆ. (1925), ՀԽՍՀ գիտ. և արվ. ինստ-ի (1930-ից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստ.) իսկական անդամ (1925):

Ծնվ. 14.04.1860թ., Շուշի:
Մահ. 14.11.1932թ., Երևան:

Ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը (1878):

Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ,
1895-1906-ին՝ «Մշակի » (Թիֆլիս) աշխատակից ու քարտուղար,
1906-07-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս, նվիրվել գիտ. աշխատանքի:
1924-ից դասավանդել է ԵՊՀ-ում:

1877-ից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ:

Ուշագրավ են «Հայկական տպագրություն» (հ. 1-2, 1901-02), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902), «Գրիգոր Արծրունի» (հ. 1-3, 1902-05), «Ս. Մեսրոպ» (1904), «Ստեփանոս Նազարյանց» (հ. 1-2, 1905), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (հրտ.՝ 1946) աշխատությունները:
Առանձնապես արժեքավոր է նրա «Հայոց պատմություն» աշխատությունը (հ. 1, 1917, հ. 2-3, 1946-47), որում հանգամանորեն շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև XVIII դ. վերջը (բացառությամբ XII-XV դդ.):

Լեոի աշխատությունները պարունակում են ինչպես հարուստ փաստագրական նյութ (հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների երկեր, վիմական արձանագրություններ, հնագիտական, լեզվագիտական ու բանասիրական տվյալներ, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր ևն), այնպես էլ պատմագիտական կուռ ընդհանրացումներ, աչքի են ընկնում ոճական ինքնատիպությամբ ու շարադրանքի մատչելիությամբ:

Իր ապրած բարդ, հակասական ժամանակաշրջաններին հատուկ իրարամերժ գաղափարները խորապես ազդել են Լեոի աշխարհայացքի վրա, առաջացրել տարբեր տեսակետներ ու կարծիքներ, ինչը հատկապես դրսևորվել է վերջին շրջանի պատմագիտական գործերում:
Մինչև 1920-ական թթ. հրատարակված աշխատություններում Լեոն մեծ տեղ է հատկացրել մարդկային հասարակության զարգացման մեջ հոգևոր ու աշխարհագրական գործոններին, անհատի դերին, երբեմն էլ իդեալականացրել անցյալը:

Վերանայելով իր պատմահայեցողության սկզբունքները՝ հետագա տարիներին գրած «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ...» (1934), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը» (հ.1-2, 1934-35) և այլ աշխատություններում ցուցաբերել է պատմության նոր ըմբռնում:

Տուրք տալով ժամանակի պատմագրության մեջ իշխող դրույթներին՝ Լեոն առաջ է քաշել իր նախկին որոշ տեսակետներին հակառակ կարծիքներ, հատկապես հայ ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հետ Արլ. Հայաստանի միացման գնահատման հարցերում:

Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Նահապետական գյուղի առօրյայից քաղված պատկերներում ու պատմվածքներում («Սնապաշտության քուրմ», 1884, «Ռարտամահ», 1890, «Արնագին», 1890, «Այծարածը», 1904, «Մի բուռը մոխիր», 1904 ևն)

Լեոն ներկայացրել է հայ շինականի դառը ճակատագիրը, նրա ընդվզումները: «Պանդուխտը» (1888, որի տակ առաջին անգամ ստորագրել է «Լեո»), «Կորածներ» (1889), «Ոսկու ժխորի մեջ» (1901, լրիվ հրտ.՝ 1927) և այլ երկերի նյութը «հողալքումն» է:

Օտարերկրյա բռնակալների դեմ հայ ժողովրդի պայքարի դրվագներ են արտացոլված «Վահան Մամիկոնյան» (1888), «Սպանված հայրը» (1891), «Վերջին վերքեր» (1891), «Թաթախման գիշերը» (1892), «Լեռնցիներ» (1896) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898) պատմաավանդական վեպում և «Վարդանանք» (1916) դրամայում:

Սրանց գաղափարական առանցքը համաժողվրդական պայքարի միջոցով անկախության նվաճումն է: Նույն գաղափարներն են արծարծում նաև «Ուխտավորի հիշատակարանը » (1885), «Իմ հիշատակարանը» (1890) ևն:
Տարբեր աշխատություններում Լեոն մեկնաբանել է հայրենի գրականության հարստությունները՝ հնագույն ժամանակներից մինչև XX դ. սկիզբը:

Լեոի պատկերացմամբ՝ գեղարվեստական գրականությունն ու գրաքննադատությունը գաղափարական զենքեր են ազգագրական ազատագրական գաղափարների և մարդկային իրավունքների իրականացման գործում:
Լեոի անունով կոչվել են փողոց և դպրոց Երևանում:

Երկեր.
Երկ. Ժող. 10 հատորով, հ. 1-8... Ե., 1966-87...:

Գրակ.
Օհանյան Ա.Կ., Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը, Ե., 1969:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6090
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԼԱԴԻՄԻՐ ՉՈԲԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ Հրթիռահրետանային տեխնիկայի բնագավառի գիտնական: Տեխ. գիտ. դ-ր (1985), պրոֆ. (1990), ՌԴ հրթիռահրետանային (1993) և ռազմական (1998) ԳԱ-ների ակադեմիկոս, գեներալ- լեյտենանտ (19 Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott