ԼԵՈՆԻԴ ԿՈՍՏԱՆԴՈՎ ԱՐԿԱԴԻԻ (Արտաշեսի)

Խորհրդային պետական գործիչ:
ԽՄԿԿ անդամ (1942- ից):
Ծնվ. 14(27).11.1915, ք. Քերկի (այժմ՝ Թուրքմենստանում):
Մահ. 05.09.1984, Լեյպցիգ, աճյունասափորը թաղված է Մոսկվայի Կրեմլի պատի մեջ:
Ավարտել է Մոսկվայի քիմիա մեքենաշին. ինստ-ը (1940):
1940-53-ին աշխատել է Ուզբեկսւոանի Չիրչիկ քաղաքի էլեկտրաքիմ. կոմբինատում՝ ճարտարագետ, արտադրամասի պետ, գլխ. ճարտարագետ, տնօրեն:
Ղեկավարել է ֆուգասային ռումբերի արտադրամասի շինարարությունը, մշակել և իրականացրել է ցածրորակ ածուխների եռացող շերտում գազացման տեխնոլոգիա (Պետ. մրց.՝ 1951), կազմակերպել ծանր ջրի արտադրական թողարկումը (Լենինյան մրց.՝ 1960):
1953-64-ին՝ ԽՍՀՄ քիմ. արդունաբերության ազոտային վարչության պետ, Քիմ. խորհրդի պետկոմի, Պետպլանի կոմիտեի նախագահ,
1965-80-ին՝ ԽՍՀՄ քիմ. արդյունաբերության նախարար,
1980-84-ին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահ:
ԽՄԿԿ ԿԿ անդամ (1971-ից), ԽՍՀՄ ԳԽ պատգմ. (1966-84):
«Ոսկե Մերկուրի» միջազգ. մրց. (1978):
ԼԵՈՆԻԴ ԿՈՍՏԱՆԴՈՎի կիսանդրին տեղադրված է Չիրչիկի կոմբինատի գլխ. մուտքի դիմաց:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


