ԼԵՎՈՆ Ա ՌՈՒԲԻՆՅԱՆ
Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129-37թ-ին:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1139թ., Կոստանդնուպոլիս:
Կոստանդին Ա-ի որդին:
Հաջորդել է եղբորը՝ Թորոսին (նրա գահակիցն ու զորավարն էր):
1129թ-ին ջախջախել ու Կիլիկիայից վտարել է ներխուժած սելջուկյան թուրքերին ու խաչակիրներին:
1132թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ տարածքը՝ Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքներով հանդերձ:
Դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին (քրոջ որդին) և Հալեպի Զանգի ամիրային՝ 1135-36թթ-ին հաջողությամբ մարտնչել է Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հվ-արևելքում ընդարձակել իշխանապետության սահմանները:
1137թ-ին պատերազմելով երկիր ներխուժած բյուզանդական գերակշիռ զորքի դեմ՝ ԼԵՎՈՆ Ա-ն շրջապատման մեջ է ընկել և անձնատուր եղել:
Հովհաննես Կոմնենոս կայսրը նրան, կնոջը, Ռուբեն և Թորոս որդիներին շղթայակապ ուղարկել է Կ. Պոլիս:
Ռուբենը 1138թ-ին սպանվել է, իսկ Թորոսը (տես Թորոս Բ) 1143թ-ին փախել է գերությունից և վերականգնել Հայոց պետականությունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

