ԼԵՎՈՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ
Ծնվ. 15.9.1857թ., Կուսապատ (այժմ` ԼՂՀ Մարտակերտի շրջնում)
Մահ. 20.3.1918թ., Բաքու:
Լայպցիգի և Թյուբինգենի համալսարաններում ուսումնասիրել է հաս. գիտություններ, Բեռլինում և Ցյուրիխում ուսանել է բժշկագիտություն:
1903-ից ծավալել է հաս. քաղ. գործունեություն:
Հարել Է ՀՀԴ կուս-յանը:
1907-ից մտել Էսէռների շարքերը (գլխավորել է հայ Էսէռների կազմակերպությունը):
1909-ին բանտարկվել է, ազատվել 1912-ին:
Փետր. հեղ-ից (1917) հետո` Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա` Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայոց ազգ. խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահ:
Լ. Աթաբեկյանը հայ ժողովրդի ազգ. ազատագրման միակ ուղին համարել է Ռուսաստանի և միջազգ. հեղ. ուժերի հետ համախմբվելը:
Ղարաբաղի բարբառով գրված գործերում պատկերել է Ղարաբաղի հայության ծանր վիճակը:
Զոհվել է Բաքվում` ազգամիջյան ընդհարումների ժամանակ բանագնացի առաքելություն կատարելիս:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |