ԼԵՎՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ ԽՆԿԱՆՈՍԻ

Խորհրդային Միության հերոս (հետմահու, 10.01.1944), գվարդիայի գնդապետ:
Ծնվ. 29.05.1905թ., գ. Ալաստան (այժմ՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում):
Մահ. 28.12.1943թ., ք. Կորոստիշև (Ուկրաինա):
Ավարտել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. ռազմական դպրոցը (1927), Մոսկվայի «Վիստրել» դասընթացները (1934), սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայում:
Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին մարտնչել է Կենտրոնական, ապա՝ Հվ-արմ. ռազմաճակատներում:
Եղել է գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ:
1943-ին մասնակցել է Վորոնեժի և 1-ին ուկրաինայի ռազմաճակատների մարտական գործողություններին:
1943-ի դեկտեմբերին ԼԵՎՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆի ղեկավարած 69-րդ մեքենայացված բրիգադը ճեղքել է թշնամու ամրությունները Կիևից արմ. և հնարավորություն ստեղծել ազատագրելու Կորոստիշևը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


