LEVON E / ԼԵՎՈՆ Ե
Կիլիկիայի հայոց թագավոր 1320-ից:
Հաջորդել է հորը՝ Օշին Ա-ին:
Ծնվ. 1310թ.
Մահ. 1342թ.
Լ. Ե-ի հրամանով 1329-ին մահապատժի են ենթարկվել նրա արևմտամետ քաղաքականությանն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդինը և ուրւշներ:
Ամուսնացել է Կիպրոսի Հենրիկոս II թագավորի այրու հետ, կալվածներ ու պաշտոններ է նվիրել լատին իշխանների՝ նրանց միջամտությամբ Եվրոպայից օգնություն ստանալու ակնկալությամբ:
Լեվոն Ե-ի բանակցություններն արևմտաեվրոպական երկրների հետ դիտելով իբրև թշնամական գործողություն՝ Եգիպտոսի սուլթանությունն ու Հալեպի ամիրան 1335-ին և 1336-ին վերստին ասպատակել են Կիլիկիան:
1337-ի հաշտությամբ՝ Կիլիկիայի հվ-արլ. տարածքը (Սև լեռներից մինչև Ջահան գետ)՝ Այաս քաղաքով, անցել է Եգիպտոսին, իսկ Լ. Ե պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետություններին:
Լեվոն Ե իր արևմտամետությամբ սրել է պայքարը ունիթորների և հակաունիթորների միջև, ջլատել երկրի ուժերը՝ արագացնելով պետության անկումը:
Անժառանգ Լեվոն Ե-ի հանկարծամահությամբ ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |