LEVON Z LUSINYAN / ԼԵՎՈՆ Զ ԼՈՒՍԻՆՅԱՆ
Կիլիկիայի հայոց թագավոր 1374-75-ին:
Ծնվ. 1340թ.:
Մահ. 29.11.1399թ, Փարիզ:
Ծնվել է Կիլիկիայում, սակայն, Կոստանդին Դ-ի հալածանքներից խուսափելով, մոր և եղբոր հետ 1344-ին ապաստանել է Կիպրոսում:
Կոստանդին Ե-ի դավադրական սպանությունից հետո ունիթորները նրան հրավիրել են Հայոց գահին:
Արևմտամետ քաղաքականությամբ հարուցել է ոչ միայն հայերի, այլև շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը:
1375-ի ապրիլին, ավելի քան եռամսյա պաշտպանությունից հետո, ԼԵՎՈՆ Զ-ն Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայության միացյալ զորաբանակին է հանձնել Սիսը, ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Կահիրե:
Կաստիլիայի և Արագոնի թագավորների միջնորդությամբ 1382-ի սեպտեմբերին ազատվելով գերությունից՝ ԼԵՎՈՆ Զ-ն 1383թ-ին հասել է Կաստիլիա, որի թագավոր Հովհան 1-ը նրան նվիրել է Մադրիդ, Վիլյարեալե և այլ քաղաքներ:
Տասնմեկ տարի շարունակ փորձել է վերստանալ Կիլիկիայի գահը՝ ապարդյուն կերպով հայցելով եվրոպական արքունիքների օգնությունը:
Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Փարիզում:
Թաղվել է Կղիստինյաևց վանքում:
Տապանաքարը՝ ԼԵՎՈՆ Զ-ի սպիտակ մարմարե արձանով, Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո 1794-ին փոխադրվել է Սեն Դընի արքայական դամբարան:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |