ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Արվեստաբան
Բնակավայրը` Հայաստան

Արվեստաբան, պատմաբան, հասարակական գործիչ:

Ծնվ. 09.01.1892թ., Թիֆլիս:
Մահ. 20.02.1921թ., Վաղարշապատ, թաղված է քաղաքային զբոսայգում, զոհված կոմունարների հիշատակը հավերժացնող կոթողի ներքո),

Ս.Ռ. Լիսիցյանի որդին, Ն.Ս. և Ս.Ս. Լիսիցյանների եղբայրը:

Ավարտել է Վիեննայի համալսարանը (1914), սովորել Թիֆլիսի սպայական դպրոցում (1917):

1911-14-ին Վիեննայում աշակերտել է պրոֆ. Յու. Ստրժիգովսկուն, աշխատակցել նրա «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությանը (գերմ., 1918):
1914-16-ին եղել է Փախստականների օգնության կոմիտեի լիազոր ներկայացուցիչ՝ ռուս-թուրք. սահմանամերձ գոտում:
1916-17-ին Պետրոգրադում աշխատակցել է պրոֆ. Ն. Մառին,
1918-20-ին՝ Հ. Թումանյանի գլխավորած «Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» ռազմապատմական բաժնի քարտուղար:
Այդ ընթացքում գրել է «Հայերի մասնակցությունը 1914-1918 թվերի համաշխարհային պատերազմին» ակնարկը (ՀԱԱ, ֆ. 428, ց. 1, գ. 77):
1920-ի դեկտ-ից դասախոսել է ԵՊՀ-ում, նշանակվել Ս. էջմիածնի վանքի մշակութապատմ. արժեքների ազգայնացման կոմիսար, ձեռնամուխ է եղել Մատենադարանի, Պատմության թանգարանի, Կուլտուր-պատմ. ինստ-ի ստեղծմանը:
Զոհվել է 1921-ի փետրվարյան հակախորհրդ. ապստամբության ժամանակ:

Գրակ.
Էվոյան Վ., Փաստաթղթեր Լևոն Լիսիցյանի մասին, ԲՀԱ, 1972, № 1, էջ 183-196:
Հարությունյան Վ., Գիտական մի համագործակցության մասին, ՊԲՀ, 1973, № 2:
Ղարիբջանյան Գ., Վարդանյան Լ., Լևոն Լիսիցյան. 1892-1921, ԼՀԳ, 1993, № 1:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3483
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • /image/?type=album&prefix=album&img_id=142442617969069272_1920-paxstakanner.jpg

Առընչվող նյութեր
© "5165m" studio
top
top
font
color
bott