ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ

Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ:
Պատմ. գիտ. դ-ր (1962), պրոֆ. (1966), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1971, թղթ. անդամ՝ 1968-ից): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1968):
Ծնվ. 01.05.1918թ., Երևան:
Մահ. 12.03.1982թ., Երևան:
Մ. Լ. Խաչիկյանի հայրը:
Ավարտել է ԵՊՀ (1940):
1949-54-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստ-ում և Մատենադարանում (1954-82-ին՝ տնօրեն):
Աշխատությունները վերաբերում են հայ հասարակական շարժումներին [«Փոքր Հայքի սոցիալական շարժումների պատմությունից (IV դ.)», 1951, «14-15-րդ դարերի հայկական գյուղական համայնքի մասին», 1958], հայ հին դպրությանը («Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը», 1963, «Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», 1964), հայ գաղթավայրերի և վաճառականության պատմությանը («Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում XVI-XVII դարերում», 1954, «Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին», 1961, «Սարգիս աբեղայի Ուղեգրությունը», 1970), միջնադարյան հայ կրթական կենտրոնների և գիտական մտքի պատմությանը («Գլաձորյան համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները», 1946, «Դիահերձումը հին Հայաստանում», 1947):
Աղբյուրագիտական մեծարժեք ներդրում են ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆի կազմած «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (1950) և «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (հ. 1-3, 1955-67) գործերը:
Մասնակցել է նաև «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը:
ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆի աշխատասիրությամբ լույս է տեսել Թովմա Մեծոփեցու «Պատմագրությունը» (1999):
Գիտական մեծ արժեք են ներկայացնում նաև Արտազի և Համշենի հայկական միջնադարյան իշխանություններին նվիրված ուսումնասիրությունները:
ՀԽՍՀ Պետ. մրց. (1985), Մաշտոցի անվ. մրց-ի առաջին դափնեկիր (1969):
Երկեր.
Եղիշեի «Արարածոց մեկնութիւնը», Ե., 1992:
Աշխատութիւններ, հ. 1-2, Ե., 1995-99:
Գրակ.
Լևոն Ստեփանի Խաչիկյան, Ե., 1 9 9 1 :
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


