LEVON MAYILYAN MINASI / ԼԵՎՈՆ ՄԱՅԻԼՅԱՆ ՄԻՆԱՍԻ
Թերապևտ:
Բժշկ. գիտ. դ-ր (1935), պրոֆ. (1938):
Ադրբ. ԽՍՀ վաստ. բժիշկ (1939):
Ադրբ. ԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1941):
Ծնվ․ 03.02.1891թ․, գ. Մեծշեն (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։
Մահ․ 1976թ․, Բաքու։
Ավարտել է Ադրբեջանի պետ. համալսարանի բժշկ. ֆակ-ը (1927):
1927-38-ին աշխատել է Ադրբեջանի բժշկ. ինստ-ի թերապիայի ամբիոնում,
1938-76-ին՝ վարիչ:
Աշխատանքները վերաբերում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության վաղ ախտորոշման և ֆիզիոթերապևտիկ. եղանակներով բուժման հարցերին:
Ադրբեջանի բժշկ. ընկերության փոխնախագահ, Թերապևտների համամիութ. ընկերության նախագահության անդամ, Ադրբեջանի ռևմատոլոգների ընկերության նախագահ:
Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1952):
Երկեր.
Секреторная реакция на пищевое раздражение при язве желудка, как объективный диагностический метод, Баку, 1936.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |