LEVON PILISOPA / ԼԵՎՈՆ ՓԻԼԻՍՈՓԱ
Բյուզանդացի փիլիսոփա և գիտնական:
Նույն ինքը՝ Լեվոն Մաթեմատիկոս:
Ծնվ. մոտ 805թ.:
Մահ. մոտ 870թ.:
Կրթությունն ստացել է Կ. Պոլսում (հումանիտար), Անդրոս կղզում (փիլիսոփայություն, մաթեմատիկա):
830-ական թթ. Կ.Պոլսում զբաղվել է մաթեմատիակական գիտությունների աշխարհիկ դասավանդմամբ, 838-ին հրավիրվել Քառասուն մանկանց եկեղեցու դպրոց:
840-43-ին՝ Թեսալոնիկեի եպիսկոպոս:
863-ին Բյուզանդիայի փաստացի տիրակալ Վարդ Մամիկոնյանը ԼԵՎՈՆ ՓԻԼԻՍՈՓԱին նշանակել է իր վերստեղծած Կ.Պոլսի համալսարանի ռեկտոր:
Այս շրջանում նրանց շնորհիվ Բյուզաևդիայում խթանվել են ինքնուրույն հետազոտությունները մեխանիկայի, ձայնագիտության, մաթեմատիկայի, աստղագիտության և այլ բնագավառներում:
ԼԵՎՈՆ ՓԻԼԻՍՈՓԱն ստեղծել է ժամացույց՝ ազդանշանների համակարգով, մեխանիկական այլ սարքեր, որոնք համարվել են «Բյուզանդիայի հրաշալիքները»:
Նրան աշակերտել են սլավոնացի լուսավորիչներ Կիրիլը և Մեֆոդին, Թեոդորոս Երկրաչափը, հավանաբար նաև փիլիսոփա Փոտը և ուրիշներ:
Գրակ.
Ադոնց Ն., Հայ գիտական դեմքեր Բյուզանդիայում, տես նրա Պատմական ուսումնասիրություններ գրքում, Փարիզ, 1948:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |