ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻ ԱԲԳԱՐԻ

Ֆիզիոլոգ, Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիրներից:
ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս:
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934),
Սոց. աշխատանքի հերոս (1945),
բժշկական ծառայության գեներալ-գնդապետ:
Ծնվ. 25.06.1882թ., գ. Դարաչիչակ (այժմ՝ ք. Ծաղկաձոր՝ ՀՀ Կոտայքի մարզում):
Մահ. 09.12.1958թ., Լենինգրադ:
Հ. Ա. և Ռ. Ա. Օրբելիների եղբայրը:
Ավարտել Է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիաները(1904):
1907-20-ին աշխատել Է Պետրոգրադի փորձարարական բժշկագիտության ինստիտուտում:
1909-11-ին աշխատել Է Աևգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսբանության կայանում:
1918-46-ին՝ Պ. Լեսգաֆտի անվ. ԳՀԻ ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար,
920-31-ին՝ Լենիևգրադի 1-ին բժշկ. ինստիտոտի պրոֆեսոր, միաժամանակ,
1925-50-ին՝ Ա. Մ. Կիրովի անվ. ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի,
1943-50-ին՝ ակադեմիայի պետ:
1936-1950-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվ. ֆիզիոլոգիայի,
1939-50-իև՝ ԽՍՀՄ ԲԳԱ Ի. Պավլովի անվ. Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության,
1956-58-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Ի. Սեչենովի անվ. Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն:
ԽՍՀՄ ԳԱ կենսբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46):
Ի. Պավլովի մերձավոր աշակերտն ու աշխատակիցը:
ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼու աշխատանքներն ունեն համաշխարհային ճանաչում:
Պարզել Է, որ պայմանական ռեֆլեքսների մշակման ընթացակարգը կարող Է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը:
Ստեղծել Է գիտության. նոր ուղղություններ Էվոլյուցիոն և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիաների բնագավառում:
Օրբելի-Գինեցինսկու երևույթի հայտնաբերմամբ (1923) ստեղծել Է նոր տեսություն, որի Էությունը կմախքային մկանի հոգնածության վերացումն էր՝ դրա սիմպաթիկ նյարդաթելը գրգռելով:
Դրանով հաստատվել է նյարդային համակարգի հարմարվողասնուցողական ֆունկցիան, որի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխանիզմը՝ կապված անոթաշարժիչ նյարդերից կատեխոլամինների արտազատման հետ:
Ապացուցել է, որ ուղեղիկը ոչ միայն ղեկավարում է շարժումների համաձայնեցումը, այլև կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաները:
Աշխատանքները վերաբերում են նաև զգայարանների, ցավի, ենթակեղևային կենտրոնների, ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների բնագավառներին:
ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻն մեծ ավանդ ունի ՀՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում:
Փարիզի կենսբանական ընկերության (1930), Բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931) անդամ:
Ի. Պավլովի անվ. (1937) և ԽՍՀՍ Պետ. (1941) մրցանակներ, Ի. Մեչնիկովի անվ. ոսկե մեդալ (1946):
ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼու անունով է կոչվել ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
Երևանում Օրբելի եղբայրների անունով կոչվել է փողոց:
Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Երկեր.
Ընտիր էջեր էվոլյուցիոն ֆիզիոլոգիայից, Ե., 1967:
Բարձրագույն նյարդային գործունեության հարցեր, Ե., 1982:
Գրակ.
Կարապետյան Ս., Լ. Ա. Օրբելի: Կյանքը և գիտա-մանկավարժական գործունեությունը, Ե., 1973:
Հա ր ո ւ թ յ ո ւ ն յա ն Ռ., Լևոն Օրբելի, Ե., 1982:
Г р и г о р я н Н. А., Л.А. Орбели и развитие советской физиологии, М., 1985.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


